HSBC-ի մասին

HSBC-ն աշխարհի ամենամեծ բանկային և ֆինանսական ծառայություններ տրամադրող կազմակերպություններից է: Մենք սպասարկում ենք շուրջ 38 միլիոն հաճախորդի մեր չորս միջազգային բիզնես ուղղություններով. բանկային մանրածախ ծառայություններ և հարստության կառավարում, առևտրավարկային ծառայություններ, Ֆինանսական շուկաներ և Private Banking: Մենք գործում ենք 67 երկրում և տարածաշրջանում` Եվրոպայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում:

Ունենալով շուրջ 3900 գրասենյակ ամբողջ աշխարհում մեր նպատակն է գործել այնտեղ, որտեղ կա աճի ներուժ, հաճախորդների և գործարարների առջև բացել նոր հնարավորություններ, տնտեսության համար ստեղծել զարգացման նախապայմաններ, առավելագույնս նպաստելով, որպեսզի մարդիկ իրագործեն իրենց հույսերը և նպատակները:

HSBC Holdings plc-ի բաժնետոմսերը, որոնք գրանցված են Լոնդոնի, Հոնկոնգի, Նյու Յորքի, Փարիզի և Բերմուդների ֆոնդային բորսաներում, տնօրինում են ավելի քան 203000 բաժնետերեր 132 երկրում և տարածաշրջանում:

HSBC-ն Հայաստանում

Տեղեկատվություն HSBC-ի պատմության, կառավարման և կառուցվածքի մասին ձեր երկրում, այդ թվում` տեղեկություններ Տնօրենների խորհրդի և բաժնետերերի մասին:

Նորություններ և լրատվություն

Նորություններ և լրատվական տեղեկատվություն Ձեր շրջանի համար: Գտեք մամլո հաղորդագրություններ և տեղական մեդիա ներկայացուցիչների կոնտակտային տվյալներ:

Աշխատանք

Մենք առաջարկում ենք բազմաթիվ հետաքրքիր և տարաբնույթ հնարավորություններ, որոնք կհամապատասխանեն Ձեր կարիերայի յուրաքանչյուր փուլին: Տեղեկացեք Ձեր երկրում աշխատանքային առաջարկների մասին:

Մեր ընկերությունը

Դուք կարող եք ավելի շատ տեղեկություն ստանալ HSBC-ի, նրա պատմության և ռազմավարության մասին, ինչպես նաև տեղեկանալ, թե ինչպես ենք մենք վարում մեր բիզնեսը և որոնք են կորպորատիվ պատասխանատվության մեր սկզբունքներն ու արժեքները:

Հարաբերությունները ներդրողների հետ

Ներկայիս և պոտենցիալ ներդրողները կարող են HSBC-ի մասին ֆինանսական տեղեկատվություն գտնել մեր կորպորատիվ վեբկայքում: Առկա է միայն անգլերեն լեզվով:

Թարմացվել է` 01/08/2017 11:32