Աշխատանք

Եթե նպատակասլաց եք և ձգտում եք աճել Ձեր աշխատանքում, հասնել ավելիին ու Ձեր նախկին փորձն ու գիտելիքները ներդնել աշխատանքային ասպարեզում, ապա HSBC-ն ճիշտ ընտրություն է Ձեզ համար: Ի պատասխան Ձեր աշխատասիրության, ջանասիրության և ներդրման` մենք կառաջարկենք աշխատանքային լայն հնարավորություններ, կարիերայի զարգացման նոր հեռանկարներ և մի շարք այլ առավելություններ:

Թափուր աշխատատեղեր

Մենք պարբերաբար հայտարարություններ ենք հրապարակում տվյալ պահին բանկում առկա թափուր Թափուր աշխատատեղերի հնարավորությունների մասին: Մեր հայտարարությունները սովորաբար հրապարակվում են աշխատանքի որոնման կայքերում, օրինակ` www.staff.am/am/company/hsbc-bank-armenia-cjsc: Մենք հայտարարություններ ենք ուղարկում նաև մեզ հետ գործակցող կրթական հաստատությունների աշխատանքի կենտրոններին, այդ թվում` Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն (ATC), «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ (UFAR), Հայաստանի ամերիկյան համալսարան (AUA), Երևանի պետական համալսարան (YSU), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ASUE), Այ Էյ Բի կենտրոն (IAB), Զինվորի տուն վերականգնողական կենտրոն (ZTRC): Եթե հետաքրքրված եք, ուղարկեք ձեր CV- ն և Cover Letter- ը հայտարարության մեջ նշված համապատասխան հղմանը:

HSBC-ում աշխատելու առավելությունները

Աշխատակիցներն օգտվում են մի շարք առավելություններից, ինչպես օրինակ` կրիտիկական հիվանդությունների, կյանքի և բժշկական ապահովագրություն, հատուկ բանկային ծառայություններ աշխատակազմի համար, մրցունակ աշխատավարձեր և հրապուրիչ պարգևավճարներ, մասնագիտական աճ և ճկուն աշխատանքային գրաֆիկի հնարավորություններ:

Կրիտիկական հիվանդությունների, կյանքի և բժշկական ապահովագրություն

կրիտիկական հիվանդությունների, կյանքի և բժշկական ապահովագրություն տրամադրվում է բոլոր մշտական և ժամանակավոր աշխատակիցներին:

Բարեկեցություն

Հոգեկան, ֆիզիկական, ֆինանսական բարեկեցությունը և գիտակցության բարձր մակարդակը բարեկեցության այն չորս հիմնական ոլորտներն են, որոնց վրա մենք կենտրոնանում ենք:

Աշխատանքի վարձատրություն

HSBC-ն առաջարկում է մրցունակ աշխատավարձեր, հրապուրիչ պարգևավճարներ և աշխատանքի կատարման վրա հիմնված խրախուսական վճարներ:

Ճկուն աշխատանքային գրաֆիկ

Ճկուն աշխատանքային գրաֆիկը յուրահատուկ առավելություն է, որ HSBC-ն տրամադրում է իր բոլոր աշխատակիցներին` նպատակ ունենալով աշխատանքի և կենսակերպի միջև առողջ ու արդյունավետ հավասարակշռություն ստեղծել և բանկը նախընտրելի գործատու դարձնել:

Անձնական և մասնագիտական աճ

Մենք տրամադրում ենք վերապատրաստման և կատարելագործման այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են HSBC-ի առաջնորդության հմտություններ ծրագիրը, Տաղանդների կառավարման գլոբալ ռազմավարությունը, մասնագիտական վերապատրաստման, մենթորինգի և Անհատական զարգացման ծրագրերը: Մենք հնարավորություն ենք ընձեռում մեր աշխատակիցներին զարգանալու և դառնալու իրենց ոլորտի հմուտ մասնագետներ` մեր հաճախորդների բազմապիսի պահանջները հնարավոր ամենաբարձր չափանիշներով կատարելու համար:

Խորհուրդներ դիմորդներին

Մենք որոնում ենք շնորհաշատ, նպատակասլաց և եռանդուն անձանց, ովքեր.

  • Վստահ են և պատրաստ` վաղ պատասխանատվություն ստանձնելու
  • Պատրաստ են ներդնել իրենց ժամանակն ու աշխատասիրությունը, միևնույն ժամանակ օգտվել դրանց հետևող պարգևներից
  • Ցանկություն և պատրաստակամություն ունեն փոփոխություններ կատարելու
  • Ցանկանում են աշխատել HSBC-ի համար

Մենք ողջունում ենք ցանկացած մասնագիտություն և կրթություն ունեցող դիմորդներին. սակայն աշխատանքային այնպիսի բազմազան միջավայրում, ինչպիսին մերն է, մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև հայերենի, անգլերենի ու ռուսերենի վարժ իմացությունը շատ կարևոր են:

Հաշվի առեք, որ Ձեր դիմումը մեր առաջին շփումն է Ձեզ հետ:
Ճիշտ կազմված դիմում ներկայացնելն ավելի կարևոր է, քան այն առաջինը

ներկայացնելը: Ուստի, հետևեք հետևյալ քայլերին` համոզվելու համար, որ այն հնարավորինս ճիշտ է:

Աշխատանքի նկարագրությունը

Ուսումնասիրեք այն պաշտոնը, որի համար դիմում եք: Ուշադիր ծանոթացեք պաշտոնի նկարագրին, աշխատանքային պարտավորություններին և պահանջվող հմտություններին` աշխատանքը բարձր մակարդակով կատարելու համար:

Գնահատեք Ձեր հմտությունները

Վերանայեք Ձեր հմտություններն ու փորձը` ըստ տվյալ պաշտոնի նկարագրի, որպեսզի ճշգրիտ պատկերացում կազմեք Ձեր ուժերի և զարգանալու հնարավոր ոլորտների մասին:

Արդյո՞ք պաշտոնը հարմար է ինձ:

Անկեղծորեն մտածեք, թե արդյոք տվյալ պաշտոնը հարմար է Ձեզ` համոզվելու, որ այն համապատասխանում է Ձեր հմտություններին, հետաքրքրություններին և անձնական նպատակներին մոտակա և երկարատև ժամանակահատվածներում:

Փորձեք խուսափել պարզապես որևէ պաշտոնի դիմելուց` միայն Ձեր ներկա աշխատանքը փոխելու նպատակով: Թե՛ Դուք, և թե՛ աշխատակազմն ընտրող կառավարիչը պետք է համոզված լինեք, որ առկա է իրական շահագրգռվածություն և համապատասխանություն աշխատանքի պահանջներին:

Թեկնածուների ընտրության գործընթացը

Դիմում-հարցաթերթիկի ներկայացում

Եթե հետաքրքրված եք թափուր աշխատատեղով, ապա պետք է ուղարկեք ձեր CV- ն համապատասխան հղումով:

Դիմումի գնահատում

Ձեր դիմումը ստանալուց հետո այն կդիտարկվի` համաձայն մեր պահանջների և չափանիշների:
Եթե Ձեզ չպատասխանենք մինչև ստանալու ծանուցման մեջ նշված օրը, ուրեմն Ձեր դիմումը հաջողություն չի ունեցել:

Ընդունելության թեստեր

Մեր ընդունելության թեստերը նպատակ ունեն գնահատելու Ձեր ունակությունները, ինչպես օրինակ` տրամաբանական մտածողությունը, մանրամասների նկատմամբ ուշադրությունը, աշխատանքի արագությունը, անգլերեն լեզվի իմացությունը` տեքստի հատվածների գնահատման միջոցով, աղյուսակներ և գրաֆիկներ օգտագործելու կարողությունը, թվերի հետ աշխատելու փորձառությունը, ժամանակի կառավարումը և այլն, ինչպես նաև ուսումնասիրելու Ձեր անհատական արժեհամակարգի համապատասխանությունը Էյչ-Էս-Բի-Սի արժեքների հետ: Որոշ մասնագիտական աշխատանքների համար հարկ կլինի հանձնել նաև հատուկ մասնագիտական թեստեր, որոնց նպատակն է ստուգել Ձեր գիտելիքները կոնկրետ մասնագիտական բնագավառում:

Հարցազրույց

Եթե բարեհաջող հանձնեք ընդունելության թեստերը, մենք Ձեզ կհրավիրենք հարցազրույց(ներ)ի: Մեր հարցազրույց(ներ)ը սովորաբար անց են կացվում դեմառդեմ անձնակազմի կառավարման դեպարտամենտի ներկայացուցչի և աշխատանքի ընդունող կառավարչի (կառավարիչների) կողմից: Եթե դիմորդը հաջողություն չունենա հարցազրույցի փուլում, ապա այդ մասին տեղեկացնող էլ. նամակ կստանա:

Աշխատանքի առաջարկություն

Հաջողություն ունեցած թեկնածուները կստանան զանգ կամ էլ. նամակ HSBC-ի Մարդկային ռեսուրսների բաժնի կողմից` աշխատանքի պաշտոնական առաջարկով:

Պրակտիկայի ծրագիր

HSBC-ն առաջարկում է պրակտիկայի այնպիսի ծրագրեր, որոնք կհամապատասխանեն Ձեր կարիերայի պահանջներին և, որոնց կարող եք դիմել Ձեր համալսարանական կրթության որոշակի փուլի ընթացքում: Մենք գիտակցում ենք, որ աշխատանքային փորձ ունենալը մեծապես կընդլայնի Ձեր հետագա աշխատանքային հեռանկարները: Այդ պատճառով, մեր պրակտիկայի ծրագիրը նախատեսված է Ձեզ հնարավորինս շատ ներգրավելու մեր առօրյա աշխատանքներին և նախագծերին` ոչ միայն ուսուցողական, այլև ամենօրյա առաջադրանքների և տարբեր հանձնարարությունների միջոցով, որոնց շնորհիվ կըմբռնեք մեր բիզնեսի էությունը, կծանոթանաք մեր գործառնություններին և հաճախորդներին:

Ծրագրի նպատակը

HSBC-ի Պրակտիկայի ծրագրի նպատակն է.

  • Ձեզ հնարավորություն ընձեռել աշխատավայրն օգտագործելու որպես ակտիվ ուսումնական միջավայր: Դառնալով մեր թիմի անդամ` Դուք գործնական փորձառություն եք ստանում HSBC-ի հիմնական աշխատանքների և գործառնությունների վերաբերյալ` ոլորտի նշանակված կառավարչի ուղղակի հսկողության ներքո, որը մշտապես հոգ է տանում աշխատանքի վրա հիմնված Ձեր ուսուցման և գործնական աշխատանքի համար
  • Աջակցել Ձեզ ձեռք բերելու անհրաժեշտ գործնական փորձառություն և ամբողջացնել Ձեր որակավորումը
  • Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնին հնարավորություն տալ կազմել հավանական թեկնածուների համապարփակ տվյալների բազա աշխատանքի ընդունման հետագա նպատակների համար: Եթե հաջողությամբ կատարեք Ձեր աշխատանքը, կընդգրկվեք մեր տվյալների բազայում, և դրանով առաջնայնություն կստանաք աշխատանքի ընդունման հարցում` հիմնված պրակտիկայի ընթացքում ձեռք բերած Ձեր հմտությունների և գործնական գիտելիքների վրա

Ծրագրի համառոտ նկարագրությունը

Նախքան HSBC-ում պրակտիկան սկսելը` Դուք կմասնակցեք HSBC Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի կողմից կազմակերպված նախապատրաստական դասընթացին և կողմնորոշիչ հանդիպմանը: Դա Ձեզ համար գերազանց հնարավորություն է ընդհանուր պատկերացում կազմելու HSBC Խմբի և HSBC Հայաստանի, և մասնավորապես դրանց արժեքային համակարգի, բիզնես սկզբունքների, վարվեցողության կանոնների և հիմնական քաղաքականության վերաբերյալ:

Որպեսզի պրակտիկան լինի արժեքավոր և փոխադարձաբար արդյունավետ, Դուք աշխատանքի վրա հիմնված ուսուցման հնարավորություն կստանաք:
Դուք ձեռք կբերեք փորձ մեր գործունեության կարևոր ոլորտներում և կընդլայնեք Ձեր գիտելիքները ֆինանսական ծառայությունների մատուցման բնագավառում: Մենք նաև կտրամադրենք մեր կարծիքը Ձեր կատարողականության վերաբերյալ, որպեսզի ավելի կատարելագործեք Ձեր հմտություններն ու որակավորումը:

Ընտրության չափանիշները

Բոլոր հետաքրքրված դիմորդները պետք է բավարարեն հետևյալ նախնական չափանիշները.

  • Ծրագրին պետք է մասնակցեք լրիվ դրույքի հիմունքներով, այն է` 09:00-18:00` մեկժամյա ընդմիջումով: Այնուամենայնիվ, HSBC-ն կցուցաբերի որոշակի ճկունություն այն ուսանող պրակտիկանտների նկատմամբ, որոնք դեռևս հաճախում են դասերի
  • Եթե անցնեք ընտրության առաջին փուլը` հիմնված Ձեր դիմումի վրա, ապա կհրավիրվեք հանձնելու ստանդարտ թեստերը: Պետք է հաջողությամբ հանձնեք մեր ընդունելության թեստերը, որպեսզի անցնեք հաջորդ փուլ:
    Վերջին փուլը իրենից ներկայացնում է դեմառդեմ հարցազրույց(ներ) անձնակազմի կառավարման դեպարտամենտի և աշխատանքի ընդունման բաժնի համապատասխան ներկայացուցչի (ներկայացուցիչների) հետ

Դրույթներ և պայմաններ

  • HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ն յուրաքանչյուր հաջողված թեկնածուի հետ կկնքի պրակտիկայի պայմանագիր երեք ամիս ժամանակահատվածով, որը ենթակա է երկարաձգման մինչև վեց ամիս` կախված պրակտիկանտի աշխատանքի արդյունավետությունից: Եթե չի առաջարկվում աշխատանքային պայմանագիր, չի թույլատրվում պայմանագրի լրացուցիչ երկարաձգում
  • Բանկում անցկացրած Ձեր պրակտիկայի յուրաքանչյուր ամսվա համար կվճարվեք ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով
  • Երեքից վեց ամիս տևողությամբ պրակտիկայի ընթացքում Դուք կտեղավորվեք մեր բաժիններից որևէ մեկում, կդառնաք տվյալ թիմի անդամ և ձեռք կբերեք գործնական փորձառություն մեր աշխատանքի առանցքային ուղղությունների վերաբերյալ: Տվյալ ոլորտի նշանակված կառավարիչը հոգ կտանի Ձեր ամենօրյա ուսուցման և գործնական աշխատանքի համար
  • Ծրագիրն ավարտելուց հետո Դուք կարող եք ստանալ աշխատանքի առաջարկություն, որի համար հաշվի կառնվի պրակտիկայի ընթացքում Ձեր ցուցաբերած արդյունքները և թափուր աշխատատեղի պահանջները:

Ծանուցում. այս էջի հայերեն և անգլերեն տարբերակների միջև հակասությունների դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:

Թարմացվել է` 20/04/2023 10:06