HSBC-ն Հայաստանում

Բանկը հիմնադրվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն «Midland Armenia Bank» ԲԸ անվանումով: 1996 թ -ին, իսկ 1999 թ -ին վերանվանվել է «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ: Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Group-ին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարներին:

Ղեկավարներ

Տեղեկացեք Հայաստանում մեր ղեկավարների մասին:

Մեր առաքելությունն ու նպատակը Հայաստանում

HSBC Հայաստանը երկրի առաջատար բանկերից մեկն է: Երևան քաղաքում ունենալով 10 գրասենյակ և մոտ 400 աշխատակից` մենք սպասարկում ենք շուրջ 33,000 հաճախորդների մեր երեք գլոբալ ուղղություններով` Բանկային մանրածախ ծառայություններ և հարստության կառավարում, Առևտրային բանկային ծառայություններ և Գլոբալ բանկային ծառայություններ և շուկաներ:

2015 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 275.4 միլիարդ դրամ:

Անցյալ տարվա ընթացքում HSBC Հայաստանի գործունեության ցուցանիշների մասին կարող եք կարդալ Աուդիտ անցած 2015 թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունները:(PDF, 1.2MB)

Ֆինանսական և այլ հաշվետվություններ

Տարեկան հաշվետվությունների և շահութաբաժինների մանրամասներին ծանոթացեք ֆինանսական և այլ հաշվետվություններ էջում:

Կարգավորում

Բանկի կողմից ծառայությունների մատուցումը կարգավորող հիմնական իրավական ակտերի ցանկին ծանոթացեք կարգավորում էջում:

HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ բաժնետերերը

Բաժնետիրոջ անվանումը Հասցե Մասնակցության չափը Գործունեության տեսակը
Էյչ-Էս-Բի-Սի Յուրըփ Բի Վի 8 Canada Square, London, 
E14 5HQ, United Kingdom
70%

հոլդինգային ընկերություն

Ուինգս Իսթեբլիշմենթ Landstrasse 99, FL9494 Schaan, Liechtenstein 30% Սեփական միջոցների կառավարում և ներդրումներ

Տարեկան վարձատրության տվյալներ

Տարեկան վարձատրության տվյալները (PDF, 29KB) կարող եք գտնել այստեղ: Սույն փաստաթուղթը պաշտպանված է գաղտնաբառով: Ընկերության բաժնետերերը (մասնակիցները) և վերահսկող մարմինները կարող են կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ hsbc.armenia@hsbc.com, և իրենց կտրամադրվի գաղտնաբառը:

Վարկեր և այլ փոխառություններ

Վարկերի և այլ փոխառությունների (PDF, 30KB) վերաբերյալ մանրամասները կարող եք գտնել այստեղ:

Բանկի կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձինք

1. Գրիֆֆին ինթերնեյշնլ լիմիթեդ

Բանկի ուղղակի նշանակալից մասնակից «HSBC Յուրըփ Բի Վի» ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 96.77% սեփականատեր: Գործունեության տեսակը` հոլդինգային ընկերություն:

2. Էյչ-Էս-Բի-Սի բանկ փի էլ սի

Ընկերությունը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի անուղղակի նշանակալից մասնակից է հանդիսանում «Էյչ-Էս-Բի-Սի Յուրըփ Բի Վի» ընկերության միջոցով: Գործունեության տեսակը` քլիրինգային բանկ և հոլդինգային ընկերություն

3. Վաչե Մանուկեան

Պարոն Մանուկեանը հանդիսանում է Բանկի ուղղակի նշանակալից մասնակից Ուինգս Իսթեբլիշմենթի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ: Հանդիսանում է Բանկի խորհրդի նախագահ, Լոնդոնում բնակվող միջազգային հեղինակություն վայելող գործարար և ֆիլանտրոպ:

Վարչակազմակերպական կառուցվածք / Կորպորատիվ կառավարում

Կառուցվածքը (PDF, 50KB)

Էյչ-Էս-Բի Խմբի պարզեցված կառուցվածքը (PDF, 20KB)

Կանոնադրությունը (PDF, 2,3MB)

Լիցենզիան (PDF, 175KB)

Գրանցման պետական վկայական (PDF, 106KB)

Աշխատանքի գնահատման սկզբունքները (PDF, 30KB)

Բանկի հետ կապված անձանց հետ գործարքների կնքման ընթացակարգ (PDF, 28KB)

Գործարար վարվելակերպի կանոններ (PDF, 176KB)

Շահերի Բախման ընթացակարգերի համառոտ նկարագրություն (PDF, 48KB)

Ներխմբային նշանակալի գործարքների և ներդրումների ընդհանուր բնույթը

Հանդիսանալով HSBC Խմբի անդամ մեր բանկը սերտորեն համագործակցում է Խմբի այլ բանկերի և ֆինանսական հաստատությունների հետ` նպատակ ունենալով իր հաճախորդներին մատուցել բարձրորակ և բազմաբնույթ բանկային ծառայություններ:

Բանկի կողմից իրականացվող ներխմբային գործարքների հիմնական ուղղություններն են`

  • թղթակցային հաշիվների բացում և վարում
  • արտարժույթի առք/վաճառք միջբանկային դրամական շուկաներում
  • միջբանկային վարկերի և ավանդների տրամադրում և ներգրավում

Ծանուցում. այս էջի հայերեն և անգլերեն տարբերակների միջև հակասությունների դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:

Թարմացվել է` 12/06/2017 13:44