Ղեկավարներ

Բանկի ղեկավարներ

  • Վաչէ Մանուկեան, Խորհրդի նախագահ (Ծնվել է 1945թ. փետրվարի 23-ին)
  • HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ հիմնադիր բաժնետեր, ընտրվել է խորհրդի նախագահ 1995թ: Լոնդոնում բնակվող միջազգային հեղինակություն վայելող գործարար և ֆիլանտրոպ: Հանդիսանում է Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

  • Դեյվիդ Բադդ, Խորհրդի անդամ (Ծնվել է 1953թ. դեկտեմբերի 15-ին)
  • 2012թ. ապրիլի 23-ին նշանակվել է HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ խորհրդի անդամ: Ավարտել է Լոնդոնի Բանկային Ինստիտուտը: 1972թ-ից մինչև 2011թ.-ը աշխատել է HSBC խմբի անդամ ընկերություններում` զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ:

  • Էնդրյու Քրիստոֆեր Բին, Խորհրդի անդամ (Ծնվել է 1979թ. նոյեմբերի 21-ին)
  • 2014 թ. մարտի 5-ին նշանակվել է HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ խորհրդի անդամ: Ավարտել է Բիրմինգհեմի համալսարանը և Երդվյալ բանկային մասնագետների ինստիտուտը: Զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ HSBC խմբի անդամ ընկերություններում: Ներկայումս զբաղեցնում է HSBC Բանկ Մալթա Փի-Էլ-Սի ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը:

  • Սթիվեն Բաններ, Խորհրդի անդամ (Ծնվել է 1970թ. օգոստոսի 14-ին)
  • 2016թ. օգոստոսի 05-ին նշանակվել է HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ խորհրդի անդամ, իսկ 2016թ. հոկտեմբերի 05-ին գրանցվել է այդ պաշտոնում: Ավարտել է Լոնդոնում գտնվող Երդվյալ բանկային մասնագետների ինստիտուտը, ինչպես նաև Շեֆֆիլդի համալսարանը: Զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ HSBC խմբի անդամ ընկերություններում: Ներկայումս զբաղեցնում է HSBC Բանկ Փի-Էլ-Սի ընկերության Հունաստանի մասնաճյուղի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը:

  • Արա Ալեքսանյան, Խորհրդի անդամ (Ծնվել է 1957թ. հունիսի 3-ին)
  • Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր: HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ Խորհրդի անդամ է 1995 թ-ից: ԵՊՀ ամբիոնի վարիչ է: 2003թ-ի հունիսի 18-ից մինչեւ 2007թ-ի սեպտեմբերի 30-ը զբաղեցրել է Հայներարտբանկ ՓԲԸ Գլխավոր տնօրենի պաշտոնը:

  • Յուլիա Շադրինա, Խորհրդի անդամ (Ծնվել է 1963թ. նոյեմբերի 26-ին)
  • 2016թ. ապրիլի 25-ին նշանակվել է HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ խորհրդի անդամ, իսկ 2016թ. հուլիսի 14-ին գրանցվել է այդ պաշտոնում: Ավարտել է Իրկուտսկի օտար լեզուների ինստիտուտը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական ակադեմիան: Զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ Ռուսաստանի Դաշնությունում գործող HSBC Բանկ (ՌՌ) ՍՊԸ-ում: Ներկայումս զբաղեցնում է HSBC Բանկ (ՌՌ) ՍՊԸ-ի կառավարման խորհրդի անդամի, ինչպես նաև մեծածախ և գլոբալ բանկային ծառայությունների դեպարտամենտի տնօրենի պաշտոնները:

  • Նիկկոլո Պոլլի, Խորհրդի անդամ (Ծնվել է 1976թ. ապրիլի 02-ին)
  • 2017թ. մարտի 06-ին նշանակվել է Բանկ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ խորհրդի անդամ, իսկ 2017թ. ապրիլի 05-ին գրանցվել է այդ պաշտոնում: Ավարտել է Ժնևի միջազգային LA Chataigneraie դպրոցը, Սթենֆորդի համալսարանը, ինչպես նաև Փարիզի ԻՆՍԵԱԴ /INSEAD/ բիզնես դպրոցը: Զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ HSBC խմբի անդամ ընկերություններում: Ներկայումս զբաղեցնում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/Եվրոպայի տարածաշրջանի ռազմավարության և պլանավորման ղեկավարի պաշտոնը:

  • Փոլ Գրահամ Էդգար (Ծնվել է 1970թ. հունիսի 10-ին)
  • 2016թ. հուլիսի 01-ից նշանակվել է HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն, իսկ 2016թ. օգոստոսի 23-ին գրանցվել է այդ պաշտոնում: Ավարտել է Մեծ Բրիտանիայում գտնվող Էդինբուրգի, Նապիեր և Մանչեսթերի համալսարանները ինչպես նաև Երդվյալ բանկային մասնագետների ինստիտուտի անդամ է: Զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ HSBC խմբի անդամ ընկերություններում:

  • Մկրտիչ Լոռեցյան, Ներքին աուդիտի ղեկավար (Ծնվել է 1970թ նոյեմբերի 1-ին)
  • Աշխատում է HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ում սկսած 1998թ-ից: 1993-ին ավարտել է Բաումանի անվան Մոսկվայի Պետական Տեխնիկական Համալսարանը: Մինչև HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ում աշխատանքի անցնելը աշխատել է ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմաարդյունաբերական վարչությունում (1993-1998): HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ում ընդունվել է աշխատանքի որպես Ֆինանսական վերահսկողության վարչության մասնագետ, այնուհետև նշանակվել է Ֆինանսական վերահսկողության վարչության վերահսկիչ (2003-2006): 2006թ. հուլիսի 13-ից HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ խորհրդի որոշմամբ զբաղեցնում է Ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը:

  • Աստղիկ Դրամբյան, Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/Գլխավոր ֆինանսական տնօրեն (Ծնվել է 1978թ. ապրիլի 15-ին)
  • Աշխատում է HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ում սկսած 1998թ-ից: 1999թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 2002-2006թթ. ժամանակահատվածում սովորել է ACCA-ում (Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիա) և ստացել ACCA Member-ի կոչում: HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ում ընդունվել է աշխատանքի որպես ֆինանսական վերահսկողության բաժնի մասնագետ (1998-2001), այնուհետև նշանակվել է ֆինանսական վերահսկողության բաժնի ֆինանսական գծով վերլուծող-ավագ մասնագետ (2001-2002), ֆինանսական վերահսկողության վարչության հաշվետվությունների և վերլուծությունների բաժնի կառավարիչ (2002-2008), գլխավոր հաշվապահ (2008-2012): 2012թ. հուլիսի 1-ին նշանակվել է HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր ֆինանսական տնօրեն: 2015թ. հոկտեմբերի 05-ին Ա.Դրամբյանը նշանակվել է HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ և կատարում է այդ պարտականությունները 2015թ. նոյեմբերի 11-ից:

Հայտարարություն

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը տեղի կունենա 2017թ. ապրիլի 21-ին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գրասենյակում` ՀՀ, ք.Երևան, Տերյան փողոց 66 շենք հասցեում:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ

Թարմացվել է` 12/04/2017 14:19