Օնլայն անվտանգություն

Մեր համակարգերի անվտանգությունը`

128-բիտ կանխագրում

HSBC-ն պահանջում է 128-բիտ SSL կանխագրումը ինտերնետային բանկային ծառայության բոլոր ծրագրային միջոցների և օնլայն դիմումի ձևերի համար, որը ինտերնետային բանկային ծառայության ծրագրային միջոցներում օգտագործվող ստանդարտ կանխագրում է. Կանխագրումը փոխակերպում է Ձեր տվյալները (օրինակ, երբ Դուք դիմում եք վարկի կամ կրեդիտ քարտի HSBC-ում կամ օգտվում եք ինտերնետային բանկային ծառայությունից) կոդի` մինչև ինտերնետային ցանցով ուղարկելը: Կանխագրումը օգնում է պահել Ձեր տվյալները գաղտնի բանկային համակարգչային համակարգի և Ձեր զննարկիչի միջև:

Որոշելու համար, թե արդյոք Ձեր զննարկիչը սպասարկում է 128-բիտ կանխագրումը փորձեք ստուգել զննարկիչը:

Ներքին համակարգերի կանխագրում

HSBC-ն կիրառում է կանխագրման մի քանի մակարդակներ` մի քանի մակարդակի կանխագրման ալգորիտմներով նեքին համակարգերում և նրանց միջև` համոզվելու համար, որ Ձեր տվյալները պահվում են ապահով և անհասանելի ոչ լիազորված անձանց համար:

Միջցանցային էկրաններ

HSBC-ն օգտագործում է միջցանցային էկրաններ մեր համակարգչային համակարգ ներխուժող վտանգավոր տեղեկատվությունից պաշտպանվելու և ոչ լիազորված մուտքը կանխարգելելու համար: Միջցանցային էկրանների ծրագրային ապահովումը կարող է տեղադրվել համակարգչի վրա որպես համակարգչային վիրուսների և հանցագործների խոչընդոտ:

Թվային վկայականներ

HSBC Բանկ Հայաստանը օգտագործում է թվային վկայականները ինտերնետային բանկային ծառայությունից օգտվելու ընթացքում Ձեր համակարգիչը և հաշվի տեղեկատվությունը պահպանելու համար, որը հնարավորություն է տալիս Ձեզ վստահ համոզվելու, որ Դուք կապվել եք HSBC-ի հետ: Երբ դուք մուտք եք գործում HSBC Բանկ Հայաստանի ինտերնետային բանկային ծառայություն, Ձեր զննարկիչը հարցում է կատարում HSBC-ի կայքին ` տրամադրելու իր թվային վկայականը: Ձեր զննարկիչը Ձեզ կզգուշացնի, եթե կայքը չի պատկանում HSBC-ին: HSBC-ի ինտերնետային բանկային ծառայություն մուտք գործելիս Դուք պետք է միշտ համոզված լինեք, որ ստուգումը կատարված է (identity check). Օրինակ` Microsoft® Internet Explorer-ի դեպքում համոզվեք, որ դեղին փականը երևում է զննարկիչի ներքևի աջ մասում: Մկնիկով 2 անգամ փականին սեղմելով հնարավորություն կստանաք տեսնել Ձեր զննարկիչի կողմից վավերացրած կայքի թվային վկայականը:

Server Gated Cryptography (SGC)

HSBC-ն օգտագործում է SGC համակարգը, որը 40-բիտ SSL կանխագրումը օգտագործող զննարկիչին հնարավորություն է տալիս աշխատացնել 128-բիտ կանխագրում` օնլայն ինտերնետային բանկային ծառայության սեանսի ընթացքում: Դա հնարավորություն կընձեռի պահել Ձեր օնլայն բանկային գործարքների տեղեկատվությունը հնարավորինս ապահով` առանց թարմացնելու զննարկիչը:

Անվտանգության սարք

HSBC Բանկ Հայաստանը ձգտում է պահպանել ձեր գաղտնի ֆինանսական տեղեկատվությունը: Մենք ներդրել ենք անվտանգության սարքը ` ինտերնետային բանկային ծառայությունից օգտվելու համար: Ցանկացած անվտանգության սարք գեներացնում է միանգամյա օգտագործման ուրույն անվտանգության կոդ: Այս անվտանգության կոդի օգտագործումը Ձեր օգտագործվող բառի և հիշվող հարցի պատասխանի , հետ միասին բարձրացնում է Ձեր օնլայն անվտանգության մակարդակը:

Երբեք մի տրամադրեք Ձեր անվտանգության սարքը որևէ մեկին

HSBC-ն ներկայացնող ոչ մի պաշտոնական անձ որևէ պարագայում երբևէ չի խնդրի Ձեզ տրամադրել Ձեր անվտանգության սարքի ծածկագիրն էլեկտրոնային փոստով, կամ հեռահաղորդակցման միջոցներով:

Եթե Դուք ստացել եք այդպիսի հեռախոսազանգ, խնդրեք, որ զանգահարողը ներկայանա` նշելով իր բաժինը և ներքին հեռախոսահամարը: Այնուհետև զանգահարեք մեր Հեռախոսային կենտրոն +374 (10) 515 444 և խնդրեք, որպեսզի Ձեզ միացնեն տվյալ աշխատակցի հետ: Եթե Դուք կասկածելի էլեկտրոնային նամակ եք ստացել, ապա կարդացեք այստեղ:

Պահեք Ձեր օնլայն սեանսները անվտանգ

Անվտանգ սեանսներ

Ձեր HSBC ինտերնետային բանկային ծառայությունը պաշտպանված է «անվտանգ» միջավայրում SSL-ի կանխագրման միջոցով. SSL տեխնոլոգիան օգտագործվում է Ձեր ինտերնետային բանկային ծառայության շրջանակներում` Ձեր անհատական տեղեկատվությունը կանխագրելու համար, նախքան այն կլքի Ձեր համակարգիչը, և վստահ լինելու, որ ուրիշ ոչ ոք չի կարող կարդալ այն: Կախված ձեր զննարկիչի կարգաբերումից կբացվի նոր (pop-up) պատուհան զգուշացնելու համար, որ Դուք մուտք եք գործելու լիազորված էջ: Դուք կիմանաք լիազորված էջերում հայտնվելու մասին տեսնելով "https://" ինտերնետային կայքի հասցեից առաջ: Փականի նշանը զննարկիչի ներքևի աջ մասում նույնպես կերևա:

Ձեր ինտերնետային բանկային ծառայության սեանսը

Օգտագործողի անուն, հիշվող պատասխան և անվտանգության սարք

Որպեսզի Ձեր մուտքը HSBC Բանկ Հայաստանի հաշիվներին լինի ավելի անվտանգ, անհրաժեշտ է որպեսզի օգտագործողի անունը ստանալուց հետո Դուք ստեղծեք Ձեր հիշվող հարցը և պատասխանը, ինչպես նաև անվտանգության հարցերն ու պատասխանները: Այնուհետև այս տեղեկատվությունը կստուգվի HSBC-ի համակարգի կողմից` Ձեզ հաստատելու և վավերացնելու համար մինչև հաշվին մուտք տրամադրելը: Ձեզանից կպահանջվի տրամադրել նաև անվտանգության սարքի տեղեկատվությունը` Ձեր ինտերնետային բանկային ծառայություն մուտք գործելու համար: Սա կերաշխավորի հավելյալ անվտանգություն Ձեր ինտերնետային բանկային ծառայություն մուտք գործելու ընթացքում:

Մուտք գործելու փորձ

Հավելյալ անվտանգության համար մենք պաշտպանում ենք Ձեր օնլայն բանկային accsess-y, հետևելով Ձեր մուտք գործելու փորձերի քանակին: Մի քանի սխալ հիշվող պատասխանների / անվտանգության սարքի ներմուծումից հետո, Ձեզ անհապաղ կառաջարկվի փոխել Ձեր հիշվող հարցը և պատասխանը գրանցման ընթացքում տեղադրված անվտանգության հարցերի և պատասխանների օգնությամբ: Հիշվող հարցերը/պատասխանները մոռանալու դեպքում դուք կարող եք հարցում կատարել նոր անվտանգության տեղեկատվություն տրամադրելու համար, որը ակտիվացվում է HSBC-ի անձնակազմի կողմից: Հարցումը ակտիվացնելուն պես դուք նորից հնարավորություն կստանաք վերադառնալ Ձեր հաշիվներին:

Սեանսի ավարտ

Ձեր օնլայն բանկային ծառայությունը ավելի ապահով դարձնելու համար HSBC-ն ներառել է սեանսի ավարտը: Եթե Ձեր ինտերնետային բանկային ծառայությունը մնում է առանց աշխատանքի ինչ-որ սահմանված ժամանակ, ապա Ձեր սեանսը ավտոմատ կերպով ավարտվում է: Սա օգնում է պահպանել Ձեր հաշիվները ոչ լիազորված մուտքից, եթե Ձեր համակարգիչը մատնվել է անուշադրության կամ պատշաճ կերպով ինտերնետային բանկային սեանսը չի ավարտվել:

Պաշտպանված էլեկտրոնային նամակ

Ցանկացած գաղտնի տեղեկատվություն պաշտպանելու համար ուղարկեք այն էլեկտրոնային նամակով: HSBC-ն տրամադրում է անվտանգ էլեկտրոնային նամակ ուղարկելու հնարավորություն ինտերնետային բանկային ծառայության շրջանակներում` պահելով նամակագրությունը Ձեր և HSBC Բանկ Հայաստանի միջև:

Կարևոր նշում` Եթե Ձեզ թվում է, որ Ձեր ինտերնետային բանկային ծառայության անձնական անվտանգության տվյալները (գաղտնաբառ, օգտագործողի անուն, հիշվող հարց) բացահայտված են, ապա անմիջապես կապվեք մեզ հետ:

Երբեք մի տրամադրեք Ձեր տվյալները օնլայն

Երբեք մի տրամադրեք Ձեր ինտերնետային բանկային ծառայության անվտանգության գաղտնաբառը, հեռախոսի համարները կամ օգտագործողի անունը որևէ մեկին օնլայն ռեժիմում, և մի պատասխանեք այնպիսի Էլեկտրոնային նամակների, որտեղ Ձեզանից նման տեղեկատվություն են խնդրում:

Ֆիշինգը (Phishing) սոցիալական ազդեցության հնարների կիրառմամբ հանցավոր գործունեություն է, որի միջոցով ֆիշերները փորձում են անօրեն ճանապարհներով գաղտնի տեղեկատվություն ձեռք բերել, օրինակ` օգտագործողի անունը, գաղտնաբառը, անվտանգության սարքի ծածկագիրը և կրեդիտ քարտի մանրամասները` քողարկվելով էլեկտրոնային հաղորդակցման միջավայրում գործող վստահելի կազմակերպության անվան ներքո:

Նման հանցագործները կարող են նաև հաճախորդների հետ կապվել էլեկտրոնային փոստով` հարցնելով / խնդրելով նրանց օգտագործողի անունը, հեռախոսի համարը, գաղտնաբառը և հիշվող պատասխանը: Հաճախորդի պատասխանելու դեպքում էլեկտրոնային նամակին կհետևի հեռախոսազանգ` որով կփորձեն պարզել անվտանգության սարքի ծածկագիրը:

Մի խաբվեք, եղեք ուշադիր, այլապես կկորցնեք ավելին քան գաղտնաբառ կամ անվտանգության կոդ:

Ինչպե՞ս ճանաչել/տարբերակել HSBC-ի կեղծ ինտերնետային կայքը

Նման էլեկտրոնային նամակները կարող են նաև պարունակել հղում, որը Ձեզ կուղղորդի HSBC-ի կեղծ ինտերնետային կայք: Հետևյալ պարզ քայլերը կօգնեն Ձեզ հեշտությամբ տարբերակել դրանք:

  • Ինտերնետային կայքի կանխագրում (encryption)
  • Կեղծ ինտերնետային կայքերը սովորաբար պատշաճ կերպով կանխագրված չեն լինում, որը կարելի է տարբերակել կայքի հասցեի սկզբում https://-ի առկայությամբ:

  • Կայքի ինտերնետային հասցեն HSBC-ի տիրույթում (domain) չէ

Անկասկած, ֆիշերների էլեկտրոնային նամակներում պարունակվող հղումներն Ձեզ ուղղորդում են տիրույթներ, որոնք գրանցված չեն HSBC-ի կողմից: HSBC Հայաստանի իրական ինտերնետային կայքը պետք է տեղակայված լինի հետևյալ տիրույթում`

www.hsbc.am 

Որևէ կասկածի դեպքում, փակեք Ձեր զննարկիչի պատուհանը` առանց հղումները բացելու և որևէ տվյալ լրացնելու:

Ավելի ճիշտ է կանխել, քան բուժել

Դուք հեշտությամբ կարող եք կանխել ցանկացած նմանատիպ էլեկտրոնային նամակների ստացումը` կիրառելով հետևյալ հակա-ֆիշինգային միջոցները.

  • կարգավորեք Ձեր էլեկտրոնային փոստը` մուտքային արկղում ֆիլտր տեղադրելով /մանրամասների համար դիմեք Ձեզ ինտերնետային ծառայություններ մատակարարողին
  • կարգավորեք Ձեր զննարկիչը` տեղադրելով ֆիշինգ կայքերի կանխման ծրագիր, որն առկա է Microsoft Internet Explorer 7.0 զննարկիչներում

Ի՞նչ անել, եթե Դուք ստացել եք նման էլեկտրոնային նամակ

Եթե Դուք ստացել եք Էլեկտրոնային նամակ/հաղորդագրություն, որը Ձեր կարծիքով կեղծ է, ապա.

  • մի պատասխանեք նամակին
  • մի հետևեք/սեղմեք նամակում առկա որևէ հղման
  • վերահասցեագրեք նամակը hsbc.armenia@hsbc.com
  • ջնջեք նամակը

Հիշեք, HSBC-ն երբևէ չի խնդրի Ձեզ տրամադրել Ձեր ինտերնետային բանկային ծառայության վերաբերյալ տեղեկատվություն էլեկտրոնային փոստի միջոցով:

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք.

Թարմացվել է` 27/05/2016 22:03