Մեր ընկերությունը

Ընկերության պատմությունը

HSBC-ն ծնվել է մեկ պարզ գաղափարից. տեղական բանկ, որը կծառայի միջազգային պահանջներին: 1865 թվականի մարտին HSBC-ն բացեց իր դռները Հոնկոնգում գործունեություն ծավալելու համար: Այսօր մենք սպասարկում ենք ավելի քան 37 միլիոն հաճախորդի 70 երկրում և տարածաշրջանում:

Մեր ռազմավարությունը

Մեր նպատակն է լինել այնտեղ, որտեղ աճի ներուժ կա` կամուրջ հանդիսանալով հաճախորդների և միջազգային հնարավորությունների միջև: Մենք աջակցում ենք գործարարության զարգացմանն ու տնտեսության բարգավաճմանը` մարդկանց օգնելով իրականացնել իրենց երազանքններն ու ձգտումները և իրագործել իրենց նպատակները:

Մեր արժեքները

HSBC-ն աշխարհի ամենամեծ բանկային և ֆինանսական ծառայություններ տրամադրող կազմակերպություններից է: Մենք սպասարկում ենք ավելի քան 37 միլիոն հաճախորդի մեր չորս միջազգային բիզնես ուղղություններով. բանկային մանրածախ ծառայություններ և հարստության կառավարում, առևտրավարկային ծառայություններ, Ֆինանսական շուկաներ և Private Banking: Մենք գործում ենք 70 երկրում և տարածաշրջանում` Եվրոպայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում:

Համայնքային զարգացում

HSBC-ում մեզ համար նույնքան կարևոր է, թե ինչպես ենք մենք վարում մեր բիզնեսը, որքան` թե ինչ բիզնես ենք վարում: Կորպորատիվ պատասխանատվությունը մեր ընկալմամբ, երկարաժամկետ բիզնեսի կառուցումն է` հավասարակշիռ որոշումներ կայացնելու միջոցով՝ դրանց հիմքում դնելով սոցիալական, բնապահպանական և տնտեսական նկատառումները:

Թարմացվել է` 09/09/2016 00:05