Ընկերության պատմությունը

HSBC-ն ծնվել է մեկ պարզ գաղափարից. տեղական բանկ, որը կծառայի միջազգային պահանջներին:

HSBC-ն կրում է իր հիմնադիր անդամի` The Hongkong and Shanghai Banking Corporation Limited-ի անունը, որը հիմնադրվել է 1865 թվականին` Եվրոպայի, Հնդկաստանի և Չինաստանի միջև աճող առևտուրը ֆինանսավորելու նպատակով:

Բանկի հիմնադրման նախաձեռնողը եղել է շոտլանդացի Թոմաս Սութերլենդը, ով այն ժամանակ աշխատում էր Peninsular and Oriental Steam Navigation ընկերությունում: Նա գիտակցում էր, որ Հոնկոնգում և Չինական ափին տեղական բանկային հնարավորությունների բավականին մեծ պահանջ կա և օգնում է հիմնադրել բանկը, որը 1865 թվականի մարտին բացվում է Հոնկոնգում, իսկ մեկ ամիս անց` Շանհայում:

Կազմավորումից կարճ ժամանակ անց բանկը՝ հաճախորդներին առաջարկվող ծառայություններն ընդլայնելու նպատակով սկսում է մասնաճյուղեր բացել: Ի սկզբանե առևտրի ֆինանսավորումը բանկի տեղական և միջազգային բիզնեսի առաջատար ուղղություններից էր. որը բանկի ողջ պատմության ընթացքում կարևոր մի առավելություն է հանդիսացել: Մինչև 19-րդ դարի ավարտը բանկն Ասիայի առաջատար ֆինանսական հաստատությունն էր:

20-րդ դարը լի էր խոշոր մարտահրավերներով և փոփոխություններով` միջազգային ընդհարումներից մինչև 1930-ականների Մեծ Ճգնաժամը: Մինչև դարի ավարտը աճի, ձեռքբերումների և դիվերսիֆիկացիայի միջոցով HSBC-ն կարևոր տեղական բանկից վերափոխվեց և դարձավ աշխարհի առաջատար ֆինանսական կազմակերպություներից մեկը:

HSBC-ն 1991 թվականին ստեղծեց նոր հոլդինգային ընկերություն` HSBC Holdings plc-ն և հաջող հայտ ներկայացնելով` 1992 թվականին ամբողջությամբ ձեռք բերեց Midland Bank-ը: Արդյունքում HSBC-ի գլխավոր գրասենյակը տեղափոխվեց Լոնդոն:

1998 թվականի նոյեմբերին HSBC-ն հայտարարեց միասնական բրենդի որդեգրման մասին, ինչը նշանակում էր, որ HSBC-ն իր գործունեության բոլոր վայրերում օգտագործելու է HSBC-ի հապավման և վեցանկյան խորհրդանիշը՝ նպատակ ունենալով խթանել HSBC-ի ճանաչումը հաճախորդների, բաժնետերերի և աշխատակիցների կողմից ամբողջ աշխարհում:

HSBC-ի բնութագիրը ձևավորվել է տարիների փորձի միջոցով: Բանկը տարբեր ձևերով ենթարկվել է արտաքին աշխարհի փոփոխություններին` հեղափոխություններ, տնտեսական ճգնաժամեր, նոր տեխնոլոգիաներ, և հարմարվել է դրանց, որպեսզի գոյատևի: Դա բանկին թույլ է տվել դիմակայել 21-րդ դարի մարտահրավերներին:

HSBC-ի պատմության  մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել մեր կորպորատիվ վեբկայքում: Առկա է միայն անգլերեն լեզվով:

Իր պատմության ընթացքում բանկը դիմակայել է տարաբնույթ փորձությունների՝ հեղափոխություններ, տնտեսական ճգնաժամեր, նոր տեխնոլոգիաներ, և հարմարվել է դրանց, որպեսզի գոյատևի


HSBC-ի պատմության ժամանակագրություն


1865
 
2016

Նկար՝ Հոնկոնգի նավահանգիստ, չին գեղանկարիչ, վաղ 1860-ականներ

Նկար՝ Ֆուչժոուի անձնակազմը, Չինաստան, 1887 թ.

Նկար՝ Թոմաս Ջեկսոնի դիմանկարը, 1890-ականներ

Նկար՝ Չինական երկաթուղիների պարտատոմսի հավաստագիր, 1907 թ.

Աշխատակիցները՝ զինվորական համազգեստով, Առաջին համաշխարհային պատերազմ

Նկար՝ Հոնկոնգի շենքը, 1965 թ.

HSBC-ի աշխատակից Մաքս Հայմեսի օրագիրը՝ ռազմագերիների ճամբարում, 1943 թ.

Հոնկոնգ, կարի ֆաբրիկա, 1950-ականներ

Պարսկական թղթադրամ, 20-րդ դարի սկիզբ

Բանկոմատ ՄԹ-ում, 1970-ականներ

Նկար՝ HSBC գրասենյակ, Նյու Յորք, 1999 թ.

Նկար՝ HSBC առյուծ, Լոնդոն, ներկա ժամանակներ

< >

1865 թ. մարտի 3-ին Հոնկոնգում, իսկ մեկ ամիս անց` Շանհայում բացվեց Hongkong and Shanghai Banking Corporation Limited ընկերությունը: Այն առաջին տեղական բանկն էր, որը գործում էր բանկային գործունեության իրականացման շոտլանդական սկզբունքներով:

1875 թ.-ի դրությամբ, HSBC-ն արդեն գործում էր Ասիայի, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի յոթ երկրներում: Այն ֆինանսավորում էր՝ Չինաստանից թեյի և մետաքսի, Հնդկաստանից բամբակի և ջութի, Ֆիլիպիններից շաքարի, և Վիետնամից բրնձի ու մետաքսի արտահանումը:

1900 թ.-ի դրությամբ բանկը՝ գլխավոր կառավարիչ Թոմաս Ջեկսոնի ղեկավարության օրոք ապահովելով կայուն աճ շարունակում է ընդլայնվել, գործելով 16 երկրներում և իրականացնում է առևտրի ֆինանսավորում արդեն ամբողջ աշխարհում: Ձուլակտորների, արտարժույթի փոխանակման և առևտրային գործառնությունները կազմում էին բանկի հիմնական գործառույթների կարևոր մասը:

20-րդ դարի սկզբին HSBC-ն ընդլայնեց իր գործունեության շրջանակներն Ասիայում: Վարկեր տրամադրվեցին տեղական կառավարման մարմիններին՝ որոնք ուղղված էին արդիականացման և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը, ինչպես օրինակ երկաթուղիների կառուցումն էր:

Առաջին համաշխարհային պատերազմը հանգեցրեց շատ բիզնեսների քայքայմանն ու անհետացմանը: 1920-ականներին Ասիան սկսում էր կրկին բարգավաճել, քանի որ զարգանում էին արդյունաբերության նոր ճյուղեր, և շեշտակիորեն աճում էր այնպիսի ապրանքատեսակների առևտուրը, ինչպիսիք են ռետինը և անագը:

1930-ականներին շատ երկրներում տիրում էր անկումն ու ճգնաժամը: Չնայած դրան՝ HSBC-ն ճարտարապետներ Փալմերին և Թերներին պատվիրեց Հոնկոնգի նոր գլխամասային գրասենյակի նախագծումը. «Խնդրում ենք մեզ համար կառուցել աշխարհի լավագույն բանկը:» Արտ-դեկո ոճի նորարարական շենքի բացումը տեղի ունեցավ 1935 թ.-ին:

Բանկի համար ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներն էին: Ասիայի աշխատակիցները մեծ քաջություն ցուցաբերեցին դժվարին պահերի հանդիպելիս: Շատերը դարձան ռազմագերի: Առանց սահմանափակումների գործում էին միայն Լոնդոնի, Հնդկաստանի և ԱՄՆ-ի մասնաճյուղերը:

Պատերազմի ավարտին HSBC-ն առանցքային դեր ստանձնեց Հոնկոնգի տնտեսության վերակառուցման գործում: Բիզնեսի զարգացման համար աջակցություն էր ցուցաբերվում թե հաստատված, թե Հոնկոնգում նոր գործունեություն սկսած արտադրողներին:

Մինչև 1970-ականները, բանկն ընդլայնվել էր ընկերությունների ձեռքբերման միջոցով: 1959 թ.-ին HSBC-ն գնեց Mercantile Bank և British Bank of the Middle East բանկերը: 1972 թ.-ին այն հիմնեց իր առևտրային բանկային ճյուղը՝ ընդլայնելով տրամադրվող ծառայությունների ցանկը:

1980-ականներին HSBC-ն գնեց Marine Midland բանկն ԱՄՆ-ում: 1992 թ.-ին նորաստեղծ HSBC Holdings plc ընկերությունը երաշխավորված առաջարկություն ներկայացրեց Միացյալ Թագավորության Midland Bank-ի լիակատար սեփականության իրավունքը ստանալու համար: Ձեռքբերումից հետո HSBC-ն իր գլխամասային գրասենյակը տեղափոխեց Լոնդոն:

1998 թ.-ին բանկը հայտարարեց միացյալ ապրանքանիշի ընդունման մասին՝ այսինքն, որ HSBC-ն և վեցանկյան խորհրդանիշը կօգտագործվեն բոլոր երկրներում:

Նոր շուկաների ծաղկմանն ու բարգավաճմանը զուգընթաց՝ HSBC-ն շարունակում է լինել այնտեղ, որտեղ աճի ներուժ կա` կամուրջ հանդիսանալով հաճախորդների և միջազգային հնարավորությունների միջև: Բանկն աջակցում է գործարարության զարգացմանն ու տնտեսության բարգավաճմանը` մարդկանց օգնելով իրականացնել իրենց երազանքններն ու ձգտումները և իրագործել իրենց նպատակները:

Թարմացվել է` 20/06/2016 13:36