Մեր ռազմավարությունը

Մեր նպատակն է լինել աշխարհի առաջատար և ամենահարգի միջազգային բանկը:

Մեր նպատակն է լինել այնտեղ, որտեղ աճի ներուժ կա` կամուրջ հանդիսանալով հաճախորդների և միջազգային հնարավորությունների միջև: Մենք աջակցում ենք գործարարության զարգացմանն ու տնտեսության բարգավաճմանը` մարդկանց օգնելով իրականացնել իրենց երազանքններն ու ձգտումները և իրագործել իրենց նպատակները:

Մենք մշակել ենք երկարաժամկետ ռազմավարություն, որում արտացոլվում է մեր նպատակը և մրցակցային առավելությունները.

  • Կապ հաստատել բիզնեսների և աշխարհի միջև. HSBC-ն ունի բոլոր նախադրյալները աճող միջազգային առևտուրը և կապիտալի հոսքերը ներգրավելու համար: Մեր համաշխարհային սփռվածությունը և մատուցվող ծառայությունները թույլ են տալիս մեզ սպասարկել մեր հաճախորդներին՝ օգնելով նրանց փոքր ձեռնարկություններից աճել և դառնալ հսկա միջազգային կազմակերպություններ:
  • • Հարստության կառավարում և մանրածախ բանկային ծառայություններ տեղական շուկայում. մենք ձգտում ենք օգտագործել այն հնարավորությունները, որոնք առաջանում են մեզ համար առաջնային հանդիսացող մեծ շուկաներում՝ հասարակության տեղաշարժերի և հարստության գոյացման արդյունքում: Մենք պատրաստ ենք ներդրումներ կատարել այն շուկաներում, որտեղ մանրածախ բանկային ծառայությունների ոլորտում հնարավոր է հասնել շահութաբեր գործունեության:

Ապրանքների, ծառայությունների և ֆինանսական միջոցների միջազգային շրջանառությունը շարունակում է աճել, ինչին նպաստում է նաև տեխնոլոգիական զարգացումը: Համաձայն մեր կանխատեսումների, աշխարհի 30 ամենամեծ տնտեսություններից նրանք, որոնք գտնվում են Ասիայում, Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, մինչև 2050 թվականը կմեծանան մինչև երեք անգամ:

Այս զարգացումները հանգեցնում են միջին խավի հսկայական աճին ամբողջ աշխարհում՝ հատկապես Ասիայում: Միևնույն ժամանակ, աշխարհի 60 տարեկանից բարձր բնակչության թիվը կաճի ավելի քան երկու անգամ՝ 2015թ-ի մեկ միլիարդից 2050թ-ին անցնելով երկու միլիարդը:

HSBC-ն այն եզակի բանկերից է, որն իսկապես միջազգային է: Մենք վայելում ենք հավասարը չունեցող համաշխարհային ներկայություն, և մեզ մատչելի է համաշխարհային ՀՆԱ-ի, առևտրի ու կապիտալի հոսքերի 90 տոկոսը: Մեր ցանցը միավորում է արագ զարգացող և զարգացած շուկաները: Մենք ունենք դիվերսիֆիկացված և համապարփակ բանկային մոդել, որն ապահովում է կապիտալի և ֆինանսական միջոցների ամուր բազա, նվազեցնում է ռիսկերն ու անկայունության գործոնների ազդեցությունը և կայուն եկամուտ ապահովում բաժնետերերի համար: Սրանք հստակ մրցակցային առավելություններ են:

HSBC-ի ռազմավարության մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել մեր կորպորատիվ կայքում: Առկա է միայն անգլերեն լեզվով:

Ծանոթություն. Այս էջի սույն և անգլերեն տարբերակների միջև որևէ անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն լեզվով տարբերակին:

Հաճախորդների միջև միջազգային առևտրային կապեր ստեղծելու մեր ունակությունը շարունակում է լինել բանկի այսօրվա ռազմավարության հիմնաքարը

Ստյուարտ Գուլիվեր՝ HSBC խմբի գլխավոր գործադիր տնօրեն