Մեր արժեքները

Մեր արժեքները սահմանում են թե ով ենք մենք որպես կազմակերպություն, եւ թե ինչում է մեր առանձնահատկությունը:

Գործելով մեր արժեքներին համապատասխան` մենք.

Հուսալի ենք

  • Պայքարում ենք ճիշտ գործի համար, կատարում ենք մեր պարտավորվածությունները, ճկուն ենք և վստահելի
  • Անձնապես պատասխանատվություն ենք կրում մեր կատարած գործի համար, վճռական ենք, հիմնվում ենք դատողության և ողջամտության վրա, սատարում ենք մյուսներին:

Բաց ենք այլ գաղափարների և մշակույթների համար:

  • Մենք վարում ենք բացահայտ, ազնիվ և թափանցիկ հաղորդակցություն, ողջունում ենք մարտահրավերները և դասեր քաղում կատարած սխալներից
  • Մենք կարողանում ենք լսել, մարդկանց վերաբերվում ենք արդարացի կերպով, բաց ենք հասարակության համար՝ առանց բացառությունների, արժեվորումառություններիենք լսել,

Կապված ենք հաճախորդների, համայնքների, վերահսկող մարմինների, ինչպես նաև միմյանց հետ

  • Ստեղծում ենք կապեր, լավատեղյակ ենք արտաքին խնդիրներին, համագործակցում ենք առանց սահմաններ ճանաչելու
  • Հոգատար ենք անհատների հանդեպ և կարևորում ենք նրանց առաջընթացը, ցուցաբերում ենք հարգանք, աջակցում ենք և արձագանքում:

Այս արժեքները արտացոլում են մեր 150-ամյա ժառանգության լավագույն կողմերը: Դրանք չափազանց կարեւոր դեր են խաղում մեր նպատակը կյանքի կոչելու ճանապարհին, այն է՝ օգնել բիզնեսներին և տնտեսություններին որպեսզի նրանք բարգավաճեն, իսկ անհատներին՝ օգնել իրականացնել իրենց ձգտումները:

Մեր գործառնությունների մասշտաբները էլ ավելի կարևոր են դարձնում մեր արժեհամակարգը: Մենք սպասարկում ենք ավելի քան 45 մլն հաճախորդի ամբողջ աշխարհում, սկսած անհատներից մինչև աշխարհի խոշորագույն ընկերությունների: Մենք ձգտում ենք մեր բիզնեսը վարել այնպես, որ իրապես օգտակար լինենք մեր հաճախորդներին, ամրապնդենք այն համայնքները որտեղ գործում ենք, եւ օգնենք ապահովել պատշաճ գործող ֆինանսական համակարգ:

HSBC-ի արժեքների  վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել մեր կորպորատիվ վեբկայքում: Առկա է միայն անգլերեն լեզվով:

Սահմանելով վարվելակերպի բարձրագույն չափանիշներ` մեր նպատակն է ստեղծել այնպիսի մի միջավայր, որտեղ մեր բոլոր աշխատակիցները և հաճախորդները կհպարտանան մեր բիզնեսով

Ստյուարտ Գուլիվեր՝ HSBC խմբի գլխավոր գործադիր տնօրեն

Թարմացվել է` 02/09/2016 11:49