Համայնքային զարգացում

HSBC-ում մեզ համար նույնքան կարևոր է, թե ինչպես ենք մենք վարում մեր բիզնեսը, որքան` թե ինչ բիզնես ենք վարում: Կորպորատիվ պատասխանատվությունը մեր ընկալմամբ, երկարաժամկետ բիզնեսի կառուցումն է` հավասարակշիռ որոշումներ կայացնելու միջոցով՝ դրանց հիմքում դնելով սոցիալական, բնապահպանական և տնտեսական նկատառումները:

Չափազանց կարևոր է, որպեսզի մենք դրական ազդեցություն ունենանք այն համայնքների վրա, որտեղ գործում ենք

Դուգլաս Ֆլինթ՝ HSBC խմբի նախագահ

Կորպորատիվ պատասխանատվությունը գտնվում է մեր ռազմավարական գերակայությունների հիմքում: Դրա շնորհիվ մենք կարողանում ենք իրականացնել մեր նպատակները` որպես միջազգային բանկ, աջակցել բիզնեսների բարգավաճմանը և նպաստել համայնքների բարօրությանն ու զարգացմանը:

Մենք կենտրոնացած են երեք հիմնական բնագավառների վրա.

  • Ֆինանսներ
    Մենք կանխատեսում և կառավարում ենք սոցիալական կամ բնապահպանական հնարավոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ մեր վարկավորման կամ ներդրումային գործունեության հետևանքով: Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին անցում կատարելու ցածր ածխածնային տնտեսության` ֆինանսավորելով նրանց նախաձեռնություններն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են վերականգնվող էներգառեսուրսներն ու արդյունավետ փոխադրամիջոցները:
  • Համայնքներ
    Մենք համագործակցում ենք առաջատար բարեգործական ընկերությունների հետ, աջակցելով համայնքային նախագծերին` շեշտը դնելով կրթության և բնապահպանության վրա: Մենք ձգտում ենք օգնել երիտասարդներին իրականացնելու իրենց ներուժը` նրանց համար հասանելի դարձնելով կրթությունը և ձեռնարկատիրությունը: HSBC Ջրային ծրագիրն (HSBC Water Programme) ուղղված է ջրային ռեսուրսների վերաբերյալ կրթությանը, մատակարարմանը և պահպանությանը:
  • Գործառնություններ
    Մենք մեր առջև նպատակ ենք դրել կրճատել մեր տարեկան ածխածնային արտանետումների ծավալը՝ յուրաքանչյուր աշխատակցի հաշվարկով 3,5 տոննայից (2011թ.) մինչև 2,5 տոննա (2020թ.):

HSBC-ի կորպորատիվ պատասխանատվության՝ այդ թվում մեր հաշվետվությունների և գործունեության մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել մեր կորպորատիվ վեբկայքում: Առկա է միայն անգլերեն լեզվով:

Թարմացվել է` 10/08/2016 00:39