Գաղտնիություն


Մենք գիտենք, որ ձեզ հետաքրքրում է, թե ինչպես են պահպանվում ձեր վերաբերյալ անձանական կամ ֆինանսական տվյալները: Գաղտնիության այս հայտարարագրում նկարագրվում են այդ խնդրի հետ կապված մեր գործող կարգերը, ինչպես նաև ձեր ֆինանսական տեղեկությունների գաղնտիության պաշտպանության նպատակով ձեռնարկվող միջոցները: Մենք կարող ենք առանց ձեզ նախապես ծանուցելու փոփոխել մեր կայքի վրա պարունակվող տեղեկությունների բովանդակությունը կամ ծառայություները, որի հետևանքով գաղտնիության վերաբերյալ մեր քաղաքականությունն էլ կարող է համապատասխանաբար փոփոխությունների ենթարկվել: Դուք պարտավորվում եք պարբերաբար այցելել տվյալ էջերը և ձեր կողմից կայք շարունակական մուտքը կամ դրա օգտագործումը կդիտվի որպես այդ փոփոխությունների ընդունում ձեր կողմից:

Գաղտնիության սկզբունքներ

Ձեր կողմից մեզ տրամադրվող բոլոր տվյալների գաղտնիությունն ապահովելու համար Բանկը հետևում է հետևյալ սկզբունքներին.

Բանկը հավաքագրում է միայն այնպիսի տեղեկություններ, որոնք համոզված ենք, որ համապատասխան և անհրաժեշտ են ձեր ֆինանսական կարիքները հասկանալու և մեր բիզնեսն իրականացնելու համար, Բանկը օգտագործում է ձեր մասին տեղեկությունները` հաճախորդներին մատուցվող ծառայութնների որակը բարելավելու նպատակով, Հաճախորդը լիազորում է Բանկին, իր հայեցողությամբ և առանց Հաճախորդին նախապես տեղեկացնելու, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, այլ բանկերին և վարկային կազմակերպություններին, ավանդների հատուցման հիմնադրամին` վերջիններիս պահանջով կամ իր նախաձեռնությամբ տրամադրել Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում` տեղեկանքներ. Բանկից կարող է ժամանակ առ ժամանակ պահաջվել տրամադրել ձեր վերաբերյալ տեղեկությունները կառավարության, դատական կամ վերահսկող մարմիններին` պատշաճ լիազորությունների առկայության դեպքում, Բանկը նպատակ ունի պահպանել ձեր վերաբերյալ արդի տեղեկություններ, Բանկը ունի անվտանգության հզոր համակարգեր, որոնց նպատակն է պաշտպանել ձեր վերաբերյալ տեղեկությունների օգտագործումը ոչ լիազորված անձանց կողմից, ներառյալ բանկի աշխատակիցների կողմից, HSBC Խմբի մեջ մտնող բոլոր ընկերությունները, մեր աշխատակազմը, ինչպես նաև այն երրորդ անձինք, ովքեր լիազրոված են մուտք գործել և օգտվել ձեր վերաբերյալ տեղեկություններից պարտավոր են կատարել տեղեկությունների գաղտնիության վերաբերյալ մեր պահանջները: Պահպանելով վերոհիշյալ սկզբունքները մենք` Բանկի աշխատակազմը, ապացուցում է, որ մեզ համար չափազանց կարևոր է մեր հանդեպ ձեր վստահությունը:

Կայքի հանրամատչելի հատվածները

Կայքի հանրամատչելի հատվածները օգտագործելիս դուք պարտավոր չեք տրամադրել ձեր վերաբերյալ որևէ անձնական տեղեկություններ և նման ձևով կայքից օգտվելու ժամանակ մենք չենք հսկում կամ հավաքագրում ձեր անձը նույնացնող որևէ տեղեկություն: Մենք կարող ենք հետևել, թե որքան մարդ է օգտվում մեր կայքից, այդուհանդերձ ձեր ինքնությունը նման գործողությունների հետևանքով չի բացահայտվի: Ինչպես նաև մենք կարող ենք գրանցել ձեր համակարգչի տեղակայվածությունը Ինտերնետում համակարգի կառավարման և առաջացած խնդիրների լուծման նպատակով և գրանցել ընդհանուր տեղեկությունները:

Անձնական տեղեկություններ

Մենք խիստ հետևում ենք անվտանգության մեր ընթացակարգերին` կանխարգելելու ոչ լիազորված անձանց, ներառյալ մեր աշխատակազմի կողմից, ձեր անձնական տեղեկություններից օգտվելու հնարավորությունը: Այդ նպատակով մենք գործածում ենք այնպիսի առաջատար տեխնոլոգիաներ ինչպիսիք են տվյալների գաղտնագրումը, արգելապատնեշների կիրառումը և սերվերների նույնականացումը, սակայն չենք սահամանփակվում վերը թվարկված եղանակներով: Մենք պահանջում ենք, որպեսզի HSBC Խմբի մեջ մտնող բոլոր ընկերությունները, մեր աշխատակազմը ինչպես նաև երրորդ անձինք, որոնց մենք ժամանակ առ ժամանակ վարձում ենք օժանադակ ծառայություններ մատուցելու նպատակով, հետևեն գաղտնիության մեր պահանջներին և հնարավորություն տան մեզ ժամանակ առ ժամանակ իրականացնել աուդիտ, վերջիններիս կողմից այդ պահանջների կատարումը հսկելու նպատակով:

Թարմացվել է` 27/05/2016 22:03