HSBC Հայաստանը երկրի առաջատար բանկերից մեկն է: Երևան քաղաքում ունենալով 8 գրասենյակ և մոտ 400 աշխատակից` մենք սպասարկում ենք շուրջ 30,000 հաճախորդների մեր երեք գլոբալ ուղղություններով` Բանկային մանրածախ ծառայություններ և հարստության կառավարում, Առևտրային բանկային ծառայություններ և Գլոբալ բանկային ծառայություններ և շուկաներ:
2018 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 197 միլիարդ ՀՀ դրամ։
2018թ․ ընթացքում HSBC Հայաստանի գործունեության ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք կարդալ Աուդիտ անցած 2018 թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունները:(PDF, 5.1 MB)
Բաժնետիրոջ անվանումը | Հասցե | Մասնակցության չափը | Գործունեության տեսակը |
---|---|---|---|
Էյչ-Էս-Բի-Սի Յուրըփ Բի Վի | 8 Canada Square, London, E14 5HQ, United Kingdom |
70% |
հոլդինգային ընկերություն |
Ուինգս Իսթեբլիշմենթ | Landstrasse 99, FL9494 Schaan, Liechtenstein | 30% | Սեփական միջոցների կառավարում և ներդրումներ |
Բաժնետերերի իրավունքների (PDF, 109KB) վերաբերյալ հայտարարությունը կարող եք գտնել այստեղ:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը տեղի կունենա 2020թ. ապրիլի 30-ին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գրասենյակում` ՀՀ, ք.Երևան, Տերյան փողոց 66 շենք հասցեում:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ
Տարեկան վարձատրության տվյալները (PDF, 20KB) կարող եք գտնել այստեղ: Սույն փաստաթուղթը պաշտպանված է գաղտնաբառով: Ընկերության բաժնետերերը (մասնակիցները) և վերահսկող մարմինները կարող են կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ hsbc.armenia@hsbc.com, և իրենց կտրամադրվի գաղտնաբառը:
Վարկերի և այլ փոխառությունների (PDF, 334KB) վերաբերյալ մանրամասները կարող եք գտնել այստեղ:
1. Գրիֆֆին ինթերնեյշնլ լիմիթեդ
Բանկի ուղղակի նշանակալից մասնակից «HSBC Յուրըփ Բի Վի» ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 96.77% սեփականատեր: Գործունեության տեսակը` հոլդինգային ընկերություն:
2. Էյչ-Էս-Բի-Սի բանկ փի էլ սի
Ընկերությունը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի անուղղակի նշանակալից մասնակից է հանդիսանում «Էյչ-Էս-Բի-Սի Յուրըփ Բի Վի» ընկերության միջոցով: Գործունեության տեսակը` քլիրինգային բանկ և հոլդինգային ընկերություն
3. Վաչե Մանուկեան
Պարոն Մանուկեանը հանդիսանում է Բանկի ուղղակի նշանակալից մասնակից Ուինգս Իսթեբլիշմենթի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ: Հանդիսանում է Բանկի խորհրդի նախագահ, Լոնդոնում բնակվող միջազգային հեղինակություն վայելող գործարար և ֆիլանտրոպ:
Էյչ-Էս-Բի Խմբի պարզեցված կառուցվածքը (PDF, 20KB)
Գրանցման պետական վկայական (PDF, 106KB)
Աշխատանքի գնահատման սկզբունքները (PDF, 30KB)
Բանկի հետ կապված անձանց հետ գործարքների կնքման ընթացակարգ (PDF, 28KB)
Գործարար վարվելակերպի կանոններ (PDF, 623KB)
Շահերի Բախման ընթացակարգերի համառոտ նկարագրություն (PDF, 137KB)
Հանդիսանալով HSBC Խմբի անդամ մեր բանկը սերտորեն համագործակցում է Խմբի այլ բանկերի և ֆինանսական հաստատությունների հետ` նպատակ ունենալով իր հաճախորդներին մատուցել բարձրորակ և բազմաբնույթ բանկային ծառայություններ:
Բանկի կողմից իրականացվող ներխմբային գործարքների հիմնական ուղղություններն են`
Ծանուցում. այս էջի հայերեն և անգլերեն տարբերակների միջև հակասությունների դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
HSBC’s Daniel Klier examines the themes likely to dominate the run-up to the COP26 conference in November.
Vaccine breakthroughs should usher in a brighter dawn for global economic prospects for 2021, says HSBC’s Janet Henry.
Progress has been made in the five years since the Paris Agreement – but bigger changes are coming.
Թարմացվել է` 19/01/2021 12:55