1865 թ. մարտի 3-ին Հոնկոնգում, իսկ մեկ ամիս անց` Շանհայում բացվեց Hongkong and Shanghai Banking Corporation Limited ընկերությունը: Այն առաջին տեղական բանկն էր, որը գործում էր բանկային գործունեության իրականացման շոտլանդական սկզբունքներով:
HSBC-ն կրում է իր հիմնադիր անդամի` The Hongkong and Shanghai Banking Corporation Limited-ի անունը, որը հիմնադրվել է 1865 թվականին` Եվրոպայի, Հնդկաստանի և Չինաստանի միջև աճող առևտուրը ֆինանսավորելու նպատակով:
Բանկի հիմնադրման նախաձեռնողը եղել է շոտլանդացի Թոմաս Սութերլենդը, ով տվյալ ժամանակահատվածում աշխատում էր Peninsular and Oriental Steam Navigation ընկերությունում: Գիտակցելով, որ Հոնկոնգում և Չինական ափին տեղական բանկային հնարավորությունների բավականին մեծ պահանջ կար՝ նա օգնում է հիմնադրել բանկը` 1865 թվականի մարտին Հոնկոնգում, իսկ մեկ ամիս անց` Շանհայում:
Կազմավորումից կարճ ժամանակ անց բանկը՝ հաճախորդներին առաջարկվող ծառայություններն ընդլայնելու նպատակով սկսում է մասնաճյուղեր բացել: Ի սկզբանե առևտրի ֆինանսավորումը բանկի տեղական և միջազգային բիզնեսի առաջատար ուղղություններից էր, որը բանկի ողջ պատմության ընթացքում կարևոր մի առավելություն է հանդիսացել: Մինչև 19-րդ դարի ավարտը բանկն Ասիայի առաջատար ֆինանսական հաստատությունն էր:
20-րդ դարը լի էր խոշոր մարտահրավերներով և փոփոխություններով` կապված միջազգային ընդհարումների և 1930-ականների Մեծ Ճգնաժամի հետ: Մինչև դարի ավարտն աճի, ձեռքբերումների և դիվերսիֆիկացիայի միջոցով HSBC-ն կարևոր տեղական բանկից վերափոխվեց և դարձավ աշխարհի առաջատար ֆինանսական կազմակերպություներից մեկը:
HSBC-ն 1991 թվականին ստեղծեց նոր հոլդինգային ընկերություն` HSBC Holdings plc-ն և հաջող հայտ ներկայացնելով` 1992 թվականին ամբողջությամբ ձեռք բերեց Midland Bank-ը: Արդյունքում HSBC-ի գլխավոր գրասենյակը տեղափոխվեց Լոնդոն:
1998 թվականի նոյեմբերին HSBC-ն հայտարարեց միասնական բրենդի որդեգրման մասին, ինչը նշանակում էր, որ HSBC-ն իր գործունեության բոլոր վայրերում օգտագործելու է HSBC հապավման և վեցանկյան խորհրդանիշը՝ նպատակ ունենալով խթանել HSBC-ի ճանաչումը հաճախորդների, բաժնետերերի և աշխատակիցների կողմից ամբողջ աշխարհում:
HSBC-ի բնութագիրը ձևավորվել է տարիների փորձի միջոցով: Բանկը տարբեր ձևերով պարբերաբար ենթարկվել է արտաքին աշխարհի փոփոխություններին` հեղափոխություններ, տնտեսական ճգնաժամեր, նոր տեխնոլոգիաներ, ինչն էլ բանկին թույլ է տվել դիմակայել 21-րդ դարի մարտահրավերներին:
HSBC-ի պատմության մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել մեր կորպորատիվ վեբկայքում: Ներկայացված է միայն անգլերեն լեզվով։
Իր պատմության ընթացքում բանկը դիմակայել է տարաբնույթ փորձությունների՝ հեղափոխություններ, տնտեսական ճգնաժամեր, նոր տեխնոլոգիաներ, և հարմարվել է դրանց, որպեսզի գոյատևի
Թարմացվել է` 13/01/2023 00:49