Ներառականություն


HSBC-ն մշտապես միավորում է տարբեր մարդկանց և մշակույթներ: Բազմազանությունն ու ներառականությունը մեր աշխատանքի կարևոր մասն են կազմում:

Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի միասնական աշխատուժ, որը կօգնի մեզ բավարարել մեր հաճախորդների պահանջները և կհանդիսանա այն համայնքների օրինակը, որոնց մասն ենք կազմում մենք: Տարբեր գաղափարներն ու տեսակետներն օգնում են մեզ ստեղծել հնարավորություններ և նորարարություններ, կառավարել ռիսկերը և զարգանալ կայուն՝ ընձեռելով առավելություններ մեր հաճախորդներին, բիզնեսին և աշխատակիցներին:

Մենք ցանկանում ենք, որ HSBC-ն լինի մի այնպիսի վայր, որտեղ մարդիկ իրենց աշխատանքում հաջողության կհասնեն` գնահատված լինելով և աջակցություն ստանալով: HSBC-ի աշխատակիցները միմյանց վերաբերվում են արժանապատվորեն և հարգանքով՝ ստեղծելով այնպիսի մշակույթ, որտեղ բոլորը կունենան հավասար հնարավորություններ: Մենք չենք հանդուրժում խտրականությունը, հոգեբանական ահաբեկումը, հետապնդումները և մարդկանց զոհ դարձնելու քաղաքականությունը:

Տարբեր քայլեր են ձեռնարկվում, որպեսզի վերացվեն խոչընդոտներն ու հասարակության ամենատարբեր շերտերի մարդկանց խրախուսվի դիմել HSBC աշխատանքի համար, որտեղ նրանք հնարավորություն կունենան աշխատելու և զարգանալու։

Բազմազան և ներառական մշակույթ ապահովելու օրինակների թվում են.

  • Աշխատանքի տեղավորման մեր գործընկերների, այդ թվում նաև՝ մասնագիտացված ընկերությունների հետ համագործակցությունը՝ փոքրամասնություն կազմող խմբերի թեկնածուների ներկայացվածությունը բարելավելու նպատակով
  • Պարտադիր դասընթացները ղեկավար անձնակազմի համար, ինչը կօգնի մեզ ներգրավել և աշխատանքի ընդունել ամենաուժեղ թեկնածուներին, բարձրակարգ մասնագետների տարբեր կադրային ռեզերվներից և լուծել կողմնակալության խնդիրները
  • Սովորելու, որակավորման բարձրացման և զարգացման մեջ ներդրումները, որպեսզի յուրաքանչյուրն ունենա հավասար հնարավորություններ, այդ թվում նաև՝ ապագա հմտությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագիրը և տարբեր բարձրակարգ մասնագետների համար նախատեսված առաջնորդության ծրագրերը
  • Մեր Խմբի Գործադիր մարմնի բոլոր անդամները, ինչպես նաև նրանց ղեկավար թիմերում ընդգրկված շատ աշխատակիցներ ակտիվ կերպով հովանավորում են փոքրամասնություն կազմող խմբերի գործընկերներին
  • Հնարավորության դեպքում մենք աջակցում ենք մեր աշխատակիցներին, ովքեր ցանկանում են աշխատել ճկուն և այլընտրանքային եղանակներով:

Մենք ունենք ութ գլոբալ ցանցեր, որոնք միավորում են որոշակի ընդհանուր հատկանիշներ և հետաքրքրություններ ունեցող մեր տասնյակ հազարավոր աշխատակիցներին, ինչպես նաև ներառականության ներկայացուցիչներին ողջ աշխարհում: Մեր ուշադրության կենտրոնում են տարիքային, հաշմանդամության և հոգեկան առողջության, էթնիկ պատկանելության, հավատքի, սեռի, ԼԳԲՏ+ և աշխատող ծնողների ու խնամակալների խմբերը: HSBC Համայնքներ անվանումը կրող ցանցը ութերորդն է: Այն միավորում է աշխատակիցներին, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք թեմաների վերաբերյալ, այդ թվում` ճկուն աշխատանքային գրաֆիկ և կազմակերպվածություն աշխատանքում: Ցանցերի առկայությունը մեզ հնարավորություն է ընձեռում մնալ տեղեկացված և, փորձի վրա հիմնվելով, ստանձնել պարտավորություններ և ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Մենք նպաստում ենք զարգացմանը և ստեղծում հնարավորություններ, ինչպես HSBC-ի ներսում, այնպես էլ Բանկից դուրս: Մեր բարեգործական համագործակցությունների և կամավորական նախաձեռնությունների միջոցով մենք խրախուսում ենք մարդկանց կիսվել իրենց հմտություններով և դրական ազդեցություն ունենալ հասարակության վրա: HSBC-ն նաև ներառական մոտեցում է ցուցաբերում առևտրային գործունեության հանդեպ Գենդերային պրիզմայի ֆինանսավորման և այլ նախաձեռնությունների միջոցով։

Թարմացվել է` 28/04/2022 11:45