Մեր ռազմավարությունը

Մենք ձգտում ենք լինել աշխարհի առաջատար միջազգային բանկը։ Մենք օգնում ենք բարգավաճել անհատական, մասնավոր ներդրող և կորպորատիվ հաճախորդներին արագ աճող, ավելի բարձր շահութաբերություն ունեցող շուկաներում, մասնավորապես՝ Ասիայում և Մերձավոր Արևելքում մեր ունեցած մեծ փորձառության շնորհիվ։ Մեր ռազմավարությունը պաշտպանված է երկարաժամկետ գլոբալ միտումներով և ռազմավարական առավելություններով, որոնք օգնում են մեզ միավորել մեր հաճախորդներին և հնարավորությունները ու արդյունք ապահովել մեր շահառուների համար։

2020 թվականի փետրվարին մենք ծրագիր մշակեցինք՝ ուղղելով մեր խմբի գործունեությունը ներդրողների շահույթի ավելացմանը, ապագա ներդրումների հնարավորությունների և աճի կայուն հիմքի ստեղծմանը։ Պլանը ներառում է ռիսկով կշռված ակտիվների (ՌԿԱ) շահութաբերության ցուցանիշների բարելավում՝ վերաբաշխելով ցածր աճ և ցածր շահութաբերություն ունեցող ակտիվները դեպի խմբի այլ անդամների մեծ աճ և ավելի բարձր շահութաբերություն ունեցող հնարավորությունները։ Դրանք ներառում են Ասիայի և Մերձավոր Արևելքի մեր բարձր շահութաբերությամբ բիզնեսները, HSBC UK-ն, մեր շուկայի առաջատար բանկային գործարքների սպասարկման ֆրանչայզները և միջազգային կապիտալ ներդրումները։

Վերամոդելավորման մեր ծրագրերը կուղեկցվեն ծախսերի էական կրճատման ծրագրով և HSBC-ի պարզեցման մի շարք քայլերով։ Դրանք նպատակ ունեն իջեցնելու մեր ընդհանուր ծախսերի բազային արժեքը և արագացնելու փոփոխությունների տեմպը։

HSBC-ի ռազմավարության մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել մեր կորպորատիվ կայքում։ Տեղեկատվությունը ներկայացված է միայն անգլերեն լեզվով:

Թարմացվել է` 20/02/2020 18:50