Մենք կիրառում ենք մեր եզակի փորձը, կարողությունները, միջազգային ծածկույթն ու բիզնես տեսլականը, որպեսզի ստեղծենք նոր հնարավորություններ մեր հաճախորդների համար: Միավորելով մարդկանց, գաղափարներն ու կապիտալը` մենք նպաստում ենք առաջընթացին և օգնում ստեղծել ավելի լավ աշխարհ մեր հաճախորդների, աշխատակիցների, ներդրողների, համայնքների ինչպես նաև ողջ մոլորակի համար:
Մեր բոլոր գործողություններում՝ ռազմավարական որոշումներից սկսած մինչև հաճախորդների և միմյանց հետ ամենօրյա շփումներ, մենք առաջնորդվում ենք մեր արժեքներով: Դրանք արմատավորված են HSBC-ի պատմության, ժառանգության ու բնույթի մեջ և օգնում են մեզ իրականություն դարձնել մեր նպատակը: Մեր արժեքները հետևյալն են.
Արժևորելով տարբեր տեսակետեր
Համագործակցելով սահմաններից դուրս
Աշխատելով լինել հաշվետու և հեռատես
Շարժվելով ժամանակին զուգընթաց և հասնելով արդյունքի
Մեր ռազմավարության շնորհիվ մենք ձգտում ենք դառնալ նախընտրելի միջազգային ֆինանսական գործընկեր մեր հաճախորդների համար: Ռազմավարության չորս առանցքային հիմնասյուններն են.
Մենք ուղղում ենք մեր ջանքերը և ներդրումներն այնտեղ, որտեղ դրանք կընձեռեն առավելագույն հնարավորություններ մեր հաճախորդների համար:
Մենք աշխատում ենք ընձեռել թվային լուծումներ մեր հաճախորդներին, որոնք կլինեն դյուրին և անվտանգ:
Մենք խթանում ենք դինամիկ և ներառական մշակույթը և ընձեռում հնարավորություններ մեր աշխատակիցների համար՝ օգնելով նրանց զարգացնել իրենց հմտությունները:
Մենք առաջնորդում ենք արտանետումների զրոյական ցուցանիշով տնտեսության անցումը, ինչպես նաև աջակցում և ֆինանսավորում ենք մեր հաճախորդներին այդ նպատակին հասնելու համար: HSBC-ի նպատակի, արժեքների, ռազմավարության մասին հավելյալ տեղեկություն կարող եք գտնել մեր կորպորատիվ կայքում։ Ներկայացված է միայն անգլերեն լեզվով։
Թարմացվել է` 28/04/2022 11:45