Կայուն զարգացում

Մեզ համար կայուն զարգացում նշանակում է կառուցել մեր բիզնեսը երկարաժամկետ արդյունքների համար՝ մեր որոշումներում հավասարակշռելով սոցիալական, բնապահպանական և տնտեսական նկատառումները: Դա մեզ թույլ է տալիս խթանել կայուն և առևտրային տեսանկյունից մրցունակ զարգացում:

1865 թվականին իր հիմնադրման օրվանից ի վեր՝ HSBC բանկն իր գործունեությունը հարմարեցրել է և օժանդակել է փոփոխվող աշխարհի կարիքները հոգալուն: Այն ֆինանսավորել է տնտեսական աճը, օժանդակել միջազգային առևտրին և հաղթահարել տնտեսական ճգնաժամերն ու այլ արտառոց իրավիճակներ: Մենք գիտակցում ենք, որ բոլորը՝ կառավարությունները, միավորումները, ֆինանսական համակարգը և քաղաքացիական հասարակությունը, իրենց դերն ունեն տնտեսական կլիմայի փոփոխության և կայունության խնդիրներում:

Այժմ, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է զարգացնել մասնագիտական հմտությունները, բիզնես նորարարությունները և ցածր ածխածնային լուծումները, որոնք հարկավոր են բոլորի երկարատև բարգավաճ կենսակերպն ապահովելու համար: Սրանք կայուն աճի վճռորոշ տարրերն են HSBC-ի համար, իսկ մենք կարող ենք ներգործել այդ աճի վրա:

  • Կայուն ֆինանսավորում
    HSBC-ն աշխարհի ամենամեծ բանկային և ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից մեկն է և, որպես այդպիսին, ձգտում է միջազգային առաջատար գործընկեր լինել ցածր ածխածնային լուծումներով ապագա կերտելու գործում: Մենք հանձն ենք առել մինչև 2025 թվականը 100 միլիարդ ԱՄՆ դոլար հատկացնել կայուն ֆինանսավորման և ներդրումների համար: Մեր գործողությունների արդյունավետության բարելավումը նույնպես մտնում է մեր պլանների մեջ, և մենք պլանավորում ենք մինչև 2030 թվականը ապահովել մեր էլեկտրականության 100 տոկոսի ստացումը նորացվող ռեսուրսներից:
  • Կայուն ցանցեր և ձեռնարկատիրություն
    Կայուն աճին նպաստում են ճկուն և պատասխանատու միջազգային առևտրային ցանցերը: Մենք համագործակցում ենք մեր կորպորատիվ գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ, որպեսզի աջակցենք շրջակա միջավայրի և մարդկանց իրավունքների պաշտպանությամբ առաջնորդվող առևտրային գործունեություններին, և միևնույն ժամանակ օգնում ենք կազմավորվել ու զարգանալ նոր ընկերություններին:
  • Ապագայի հմտություններ
    Արագընթաց փոփոխվող աշխարհում աշխատանքային հմտություններն ու ֆինանսական գրագիտությունը շատ ավելի կարևոր են, քան երբևէ: Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին, համայնքներին և աշխատակիցներին՝ զարգացնելու ֆինանսական ներուժի և աշխատունակության հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են համաշխարհային տնտեսության մեջ հաջողության հասնելու համար:

HSBC-ի կայուն զարգացման , ինչպես նաև մեր ֆինանսական արդյունքների և գործունեության վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել մեր կորպորատիվ կայքում: Առկա է միայն անգլերեն լեզվով

Մենք ցանկանում ենք առաջատար դեր խաղալ դեպի ցածր ածխածնային տնտեսություն անցում կատարելու գործընթացում

John Flint, HSBC խմբի գլխավոր գործադիր տնօրեն

Թարմացվել է` 06/12/2018 20:50