Ղեկավարներ

Բանկի Խորհրդի անդամներ

Էնդրյու Բին

Խորհրդի նախագահ

Ծնվել է 1979թ. նոյեմբերի 21-ին: 2020թ. նոյեմբերի 30-ին նշանակվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ խորհրդի անդամ, իսկ 2020թ. դեկտեմբերի 15-ին գրանցվել է այդ պաշտոնում: 2021թ. նոյեմբերից ընտրվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ խորհրդի նախագահ։ Ավարտել է Բիրմինգհեմի համալսարանը և Երդվյալ բանկային մասնագետների ինստիտուտը Միացյալ Թագավորությունում: Զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ HSBC խմբի անդամ ընկերություններում: Ներկայումս զբաղեցնում է HSBC plc. ընկերության Եվրոպայի տարածաշրջանի Առևտրավարկային ծառայությունների գծով տնօրենի պաշտոնը։

Լյուսի Հասթինգս

Խորհրդի անդամ

Ծնվել է 1980 թ. դեկտեմբերի 05-ին: 2022 թ. մարտի 09-ին նշանակվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ խորհրդի անդամ, իսկ 2022 թ. ապրիլի 05-ին գրանցվել է այդ պաշտոնում: Ավարտել է Օքսֆորդի Համալսարանը Միացյալ Թագավորությունում։ Զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամ ընկերություններում: Ներկայումս զբաղեցնում է Էյչ-Էս-Բի-Սի Գրուփ Մենեջմենթ Սերվիսիս էլ թի դի ընկերության կառավարիչ տնօրենի (Head of Enterprise ESG Risk) պաշտոնը։

Թերեսինա Քվոնգ

Խորհրդի անդամ

Ծնվել է 1975թ. հոկտեմբերի 04-ին։2021թ. փետրվարի 08-ին նշանակվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ խորհրդի անդամ, իսկ 2021թ. փետրվարի 16-ին գրանցվել է այդ պաշտոնում: Ավարտել է Բրիտանական Կոլումբիայի Համալսարանը Կանադայում, Հոնկոնգի Չինական Համալսարանը Հոնկոնգում և Լոնդոնի Համալսարանը Միացյալ Թագավորությունում։ Զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ «Էյչ-Էս-Բի-Սի» խմբի անդամ ընկերություններում: Ներկայումս զբաղեցնում է «Էյչ-Էս-Բի-Սի Գլոբալ Սերվիսիս (Հոնկոնգ) էլ թի դի» ընկերության մանրածախ բանկային ծառայությունների միջազգային գլխավոր գործառնական տնօրենի պաշտոնը։

Արամ Շուքուրյան

Խորհրդի անդամ

Ծնվել է 1974թ. դեկտեմբերի 22-ին: 2021թ. սեպտեմբերի 30-ին նշանակվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ խորհրդի անդամ, իսկ 2021թ. հոկտեմբերի 26-ին գրանցվել է այդ պաշտոնում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը և Հայաստանի գիտություների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտուրան։ Զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ HSBC խմբի անդամ ընկերություններում: Ներկայումս զբաղեցնում է «Էյչ-Էս-Բի-Սի Մայրցամաքային Եվրոպա» ընկերության ռազմավարական փոփոխությունների գծով կառավարիչ տնօրենի պաշտոնը։

Նիկկոլո Պոլլի

Խորհրդի անդամ

Ծնվել է 1976թ. ապրիլի 02-ին: 2021թ. նոյեմբերի 18-ին նշանակվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ խորհրդի անդամ, իսկ 2021թ. դեկտեմբերի 07-ին գրանցվել է այդ պաշտոնում: Ավարտել է Ժնևի միջազգային LA Chataigneraie դպրոցը, Սթենֆորդի համալսարանը, ինչպես նաև Փարիզի ԻՆՍԵԱԴ /INSEAD/ բիզնես դպրոցը: Զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ HSBC խմբի անդամ ընկերություններում: Ներկայումս զբաղեցնում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ» Փի-Էլ-Սի ընկերության Եվրոպայի տարածաշրջանի ռազմավարության և պլանավորման դեկավար և տնօրենի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:


Բանկի ղեկավարներ

Իրինա Սեյլանյան

Գլխավոր գործադիր տնօրեն

Ծնվել է 1975թ. փետրվարի 03-ին: 2020թ-ի մարտի 02-ին նշանակվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում, իսկ 2020թ․ մարտի 18-ին գրանցվել է այդ պաշտոնում։ Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը և Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) դասընթացները: Զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում և HSBC խմբի անդամ այլ ընկերություններում:

Արամ Փինաջյան

Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/ռիսկերի կառավարման և համապատասխանության գծով գլխավոր տնօրեն

Ծնվել է 1982թ. ապրիլի 22-ին: Աշխատում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում սկսած 2003թ-ից: 2004թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 2007թ-ին Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի կողմից ստացել է տնտեսագիտության թեկնածուի որակավորում: 2017թ-ի հուլիսի 31-ին նշանակվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ և ռիսկերի կառավարման գծով տնօրենի պաշտոնում: 2023թ-ի օգոստոսի 21-ից զբաղեցնում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/ռիսկերի կառավարման և համապատասխանության գծով գլխավոր տնօրենի պաշտոնը:

Սոֆյա Սարգսյան

Գլխավոր հաշվապահ/գլխավոր ֆինանսական տնօրենի տեղակալ

Ծնվել է 1973թ. սեպտեմբերի 15-ին: 2021թ-ի հունիսի 01-ին նշանակվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր հաշվապահ/գլխավոր ֆինանսական տնօրենի տեղակալի պաշտոնում, իսկ 2021թ․ դեկտեմբերի 24-ին գրանցվել է գլխավոր հաշվապահի պաշտոնում։ Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ ֆինանսական վերահսկողության բաժնում։

Մկրտիչ Լոռեցյան

Ներքին աուդիտի ղեկավար

Ծնվել է 1970թ նոյեմբերի 1-ին: Աշխատում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում սկսած 1998թ-ից: 1993-ին ավարտել է Բաումանի անվան Մոսկվայի Պետական Տեխնիկական Համալսարանը: Մինչև «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում աշխատանքի անցնելը աշխատել է ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմաարդյունաբերական վարչությունում (1993-1998): «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում ընդունվել է աշխատանքի որպես Ֆինանսական վերահսկողության վարչության մասնագետ, այնուհետև նշանակվել է Ֆինանսական վերահսկողության վարչության վերահսկիչ (2003-2006): 2006թ. հուլիսի 13-ից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ խորհրդի որոշմամբ զբաղեցնում է Ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը:

Թարմացվել է` 07/12/2023 10:56