Աշխատանք

Եթե նպատակասլաց եք և ձգտում եք աճել Ձեր աշխատանքում, հասնել ավելիին ու Ձեր նախկին փորձն ու գիտելիքները ներդնել աշխատանքային ասպարեզում, ապա HSBC-ն ճիշտ ընտրություն է Ձեզ համար: Ի պատասխան Ձեր աշխատասիրության, ջանասիրության և ներդրման` մենք կառաջարկենք աշխատանքային լայն հնարավորություններ, կարիերայի զարգացման նոր հեռանկարներ և մի շարք այլ առավելություններ:

Թափուր աշխատատեղի/պրակտիկայի հայտարարություն

Եթե Դուք ունեք համապատասխան հմտություններ և ցանկանում եք դիմել տվյալ հնարավորությանը, լրացրեք HSBC Application Form աշխատանքի համար և ուղարկեք այն vacancy.armenia@hsbc.com էլեկտրոնային հասցեով՝ նամակի վերնագրի տողում նշելով աշխատանքի անվանումը, որի համար դիմում եք։

Նշում. Աշխատանքի նկարագիրը առկա է միայն անգլերեն լեզվով:

Job Title Department Posting Date Closing Date Terms
Հեռախոսային բանկային գործառնությունների կենտրոնի մասնագետ(PDF, 46KB) Մանրածախ բանկային ծառայություններ և հարստության կառավարում 01 Հուլիսի 2016թ. 15 Հուլիսի 2016թ. Անորոշ ժամկետով պայամանգիր, Ժամանակավոր պայմանագիր

HSBC-ում աշխատելու առավելությունները

Աշխատակիցներն օգտվում են մի շարք առավելություններից, ինչպես օրինակ` բժշկական ապահովագրությունը, հատուկ բանկային ծառայություններ աշխատակազմի համար, մրցունակ աշխատավարձեր և հրապուրիչ պարգևավճարներ, մասնագիտական աճ և ճկուն աշխատանքային գրաֆիկի հնարավորություններ:

Բժշկական ապահովագրություն

Բժշկական ապահովագրությունը տրամադրվում է բոլոր մշտական և ժամանակավոր աշխատակիցներին:

Աշխատանքի վարձատրություն

HSBC-ն առաջարկում է մրցունակ աշխատավարձեր, հրապուրիչ պարգևավճարներ և աշխատանքի կատարման վրա հիմնված խրախուսական վճարներ:

Ճկուն աշխատանքային գրաֆիկ

Ճկուն աշխատանքային գրաֆիկը յուրահատուկ առավելություն է, որ HSBC-ն տրամադրում է իր բոլոր աշխատակիցներին` նպատակ ունենալով աշխատանքի և կենսակերպի միջև առողջ ու արդյունավետ հավասարակշռություն ստեղծել և բանկը նախընտրելի գործատու դարձնել:

Անձնական և մասնագիտական աճ

Մենք տրամադրում ենք վերապատրաստման և կատարելագործման այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են HSBC-ի առաջնորդության հմտություններ ծրագիրը, Տաղանդների կառավարման գլոբալ ռազմավարությունը, մասնագիտական վերապատրաստման, մենթորինգի և Անհատական զարգացման ծրագրերը: Մենք հնարավորություն ենք ընձեռում մեր աշխատակիցներին զարգանալու և դառնալու իրենց ոլորտի հմուտ մասնագետներ` մեր հաճախորդների բազմապիսի պահանջները հնարավոր ամենաբարձր չափանիշներով կատարելու համար:

Խորհուրդներ դիմորդներին

Մենք որոնում ենք շնորհաշատ, նպատակասլաց և եռանդուն անձանց, ովքեր.

  • Վստահ են և պատրաստ` վաղ պատասխանատվություն ստանձնելու
  • Պատրաստ են ներդնել իրենց ժամանակն ու աշխատասիրությունը, միևնույն ժամանակ օգտվել դրանց հետևող պարգևներից
  • Ցանկություն և պատրաստակամություն ունեն փոփոխություններ կատարելու
  • Ցանկանում են աշխատել HSBC-ի համար

Մենք ողջունում ենք ցանկացած մասնագիտություն և կրթություն ունեցող դիմորդներին. սակայն աշխատանքային այնպիսի բազմազան միջավայրում, ինչպիսին մերն է, մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև հայերենի, անգլերենի ու ռուսերենի վարժ իմացությունը շատ կարևոր են:

Հաշվի առեք, որ Ձեր դիմումը մեր առաջին շփումն է Ձեզ հետ:
Ճիշտ կազմված դիմում ներկայացնելն ավելի կարևոր է, քան այն առաջինը ներկայացնելը: Ուստի, հետևեք հետևյալ քայլերին` համոզվելու համար, որ այն հնարավորինս ճիշտ է:

Աշխատանքի նկարագրությունը

Ուսումնասիրեք այն պաշտոնը, որի համար դիմում եք:
Ուշադիր ծանոթացեք պաշտոնի նկարագրին, աշխատանքային պարտավորություններին և պահանջվող հմտություններին` աշխատանքը բարձր մակարդակով կատարելու համար:

Գնահատեք Ձեր հմտությունները

Վերանայեք Ձեր հմտություններն ու փորձը` ըստ տվյալ պաշտոնի նկարագրի, որպեսզի ճշգրիտ պատկերացում կազմեք Ձեր ուժերի և զարգանալու հնարավոր ոլորտների մասին:

Արդյո՞ք պաշտոնը հարմար է ինձ:

Անկեղծորեն մտածեք, թե արդյոք տվյալ պաշտոնը հարմար է Ձեզ` համոզվելու, որ այն համապատասխանում է Ձեր հմտություններին, հետաքրքրություններին և անձնական նպատակներին մոտակա և երկարատև ժամանակահատվածներում:

Փորձեք խուսափել պարզապես որևէ պաշտոնի դիմելուց` միայն Ձեր ներկա աշխատանքը փոխելու նպատակով: Թե՛ Դուք, և թե՛ աշխատակազմն ընտրող կառավարիչը պետք է համոզված լինեք, որ առկա է իրական շահագրգռվածություն և համապատասխանություն աշխատանքի պահանջներին:

Դիմում-հարցաթերթիկ

Եթե վերոհիշյալ քայլերից հետո Դուք համոզված եք, որ համապատասխանում եք պաշտոնի նկարագրին, ապա պետք է ուշադրությամբ լրացնեք HSBC դիմում-հարցաթերթիկի (XLS 197KB) բոլոր պահանջվող դաշտերը:

Լեզուն

Բոլոր բաժինները լրացրեք անգլերեն, եթե նշված է դրա անհրաժեշտության մասին, այլապես Ձեր դիմումին ընթացք չի տրվի:

Ձեր մասնագիտական տվյալները

Փորձեք մեզ տրամադրել Ձեր մասին հնարավորինս շատ տեղեկություններ (Ձեր հմտությունները, ձգտումները, փորձառությունը, մոտակա և երկարաժամկետ նպատակները, հետաքրքրությունները, առավելությունները և այլն): Համոզվեք, որ Ձեր պատասխանները համապատասխան են:

Շատերը թերանում են հենց այս փուլում, քանի որ չեն պատասխանում տրված հարցին (հարցերին) կամ չեն տրամադրում բավարար տեղեկություններ:

Մեզ հետ աշխատելու Ձեր ցանկության հիմնավորումը

Ձեզ ուղղված որոշ հարցեր նպատակ ունեն պարզելու, թե ինչ ներդրում կարող եք ունենալ HSBC Բանկ Հայաստանում, և որոնք են Ձեզ համար HSBC-ում աշխատելու առավելությունները:
Յուրաքանչյուր պատասխանին հատկացված են որոշակի միավորներ:
Ուշադրությունը մի կենտրոնացրեք մեկի վրա և անտեսեք մյուսները:

Պարզ և հակիրճ

Տվեք բովանդակալից, սակայն հակիրճ պատասխաններ:
Որոշ պատասխանների համար սահմանված է բառահաշվարկի սահմանափակում:
Պատասխանները պետք է լինեն սահմանված բառահաշվարկին մոտ, սակայն չգերազանցեն այն:
Խնդրում ենք հստակորեն նշել, թե որ պաշտոններն են Ձեզ հետաքրքրում:

Լրացված Դիմում-հարցաթերթիկն ուղարկեք vacancy.armenia@hsbc.com էլ. հասցեով, քանի որ այն թափուր աշխատատեղերի համար նախատեսված միակ պաշտոնական էլեկտրոնային հասցեն է: Ցանկացած այլ էլ. փոստի հասցեատերեր պատասխանատվություն չեն կրում պատասխանել աշխատանքային հարցերին առնչվող Ձեր էլ. նամակներին:

Թեկնածուների ընտրության գործընթացը

Դիմում-հարցաթերթիկի ներկայացում

Դիմում-հարցաթերթիկը vacancy.armenia@hsbc.com հասցեին ուղարկելուց հետո կստանաք դրա ստացման մասին ծանուցում մեր Մարդկային ռեսուրսների բաժնի կողմից: Եթե մեզանից նամակի ստացման մասին ծանուցում չստանաք, ուրեմն HSBC-ն չի ստացել Ձեր դիմումը:

Դիմում-հարցաթերթիկի գնահատում

Ձեր դիմում-հարցաթերթիկը ստանալուց հետո այն կդիտարկվի` համաձայն մեր պահանջների և չափանիշների:
Եթե Ձեզ չպատասխանենք մինչև ստանալու ծանուցման մեջ նշված օրը, ուրեմն Ձեր դիմումը հաջողություն չի ունեցել:

Էլեկտրոնային նամակ HSBC-ից

Մենք էլեկտրոնային նամակի միջոցով կապ կհաստատենք ընտրված դիմորդների հետ` հրավիրելով նրանց մասնակցել մեր թեստերին/հարցազրույցներին:
Դիմորդները պետք է էլեկտրոնային նամակով պատասխանեն, թե արդյոք ընդունում կամ մերժում են մեր հրավերը:

Թեստ

Մեր թվային տրամաբանական թեստը նպատակ ունի գնահատելու Ձեր ունակությունները, ինչպես օրինակ` տրամաբանական մտածողությունը, մանրամասների նկատմամբ ուշադրությունը, աշխատանքի արագությունը, անգլերեն լեզվի իմացությունը` տեքստի հատվածների գնահատման միջոցով, աղյուսակներ և գրաֆիկներ օգտագործելու կարողությունը, թվերի հետ աշխատելու փորձառությունը, ժամանակի կառավարումը և այլն:

Հարցազրույց

Եթե բարեհաջող հանձնեք թվային տրամաբանական թեստը, մենք Ձեզ կհրավիրենք հարցազրույց(ներ)ի, եթե հարկ չլինի հանձնել հատուկ մասնագիտական թեստեր, որոնց նպատակն է ստուգել Ձեր գիտելիքները կոնկրետ մասնագիտական բնագավառում:

Մեր հարցազրույց(ներ)ը սովորաբար անց են կացվում դեմառդեմ և Մարդկային ռեսուրսների բաժնի ներկայացուցչի և աշխատանքի ընդունող կառավարչի (կառավարիչների) կողմից: Եթե դիմորդը հաջողություն չունենա հարցազրույցի փուլում, ապա այդ մասին տեղեկացնող էլ. նամակ կստանա:

Աշխատանքի առաջարկություն

Հաջողություն ունեցած թեկնածուները կստանան զանգ կամ էլ. նամակ HSBC-ի Մարդկային ռեսուրսների բաժնի կողմից` աշխատանքի պաշտոնական առաջարկով:

Պրակտիկայի ծրագիր

HSBC-ն առաջարկում է պրակտիկայի այնպիսի ծրագրեր, որոնք կհամապատասխանեն Ձեր կարիերայի պահանջներին և, որոնց կարող եք դիմել Ձեր համալսարանական կրթության որոշակի փուլի ընթացքում: Մենք գիտակցում ենք, որ աշխատանքային փորձ ունենալը մեծապես կընդլայնի Ձեր հետագա աշխատանքային հեռանկարները: Այդ պատճառով, մեր պրակտիկայի ծրագիրը նախատեսված է Ձեզ հնարավորինս շատ ներգրավելու մեր առօրյա աշխատանքներին և նախագծերին` ոչ միայն ուսուցողական, այլև ամենօրյա առաջադրանքների և տարբեր հանձնարարությունների միջոցով, որոնց շնորհիվ կըմբռնեք մեր բիզնեսի էությունը, կծանոթանաք մեր գործառնություններին և հաճախորդներին:

Ծրագրի նպատակը

HSBC-ի Պրակտիկայի ծրագրի նպատակն է.

  • Ձեզ հնարավորություն ընձեռել աշխատավայրն օգտագործելու որպես ակտիվ ուսումնական միջավայր: Դառնալով մեր թիմի անդամ` Դուք գործնական փորձառություն եք ստանում HSBC-ի հիմնական աշխատանքների և գործառնությունների վերաբերյալ` ոլորտի նշանակված կառավարչի ուղղակի հսկողության ներքո, որը մշտապես հոգ է տանում աշխատանքի վրա հիմնված Ձեր ուսուցման և գործնական աշխատանքի համար
  • Աջակցել Ձեզ ձեռք բերելու անհրաժեշտ գործնական փորձառություն և ամբողջացնել Ձեր որակավորումը
  • Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնին հնարավորություն տալ կազմել հավանական թեկնածուների համապարփակ տվյալների բազա աշխատանքի ընդունման հետագա նպատակների համար: Եթե հաջողությամբ կատարեք Ձեր աշխատանքը, կընդգրկվեք մեր տվյալների բազայում, և դրանով առաջնայնություն կստանաք աշխատանքի ընդունման հարցում` հիմնված պրակտիկայի ընթացքում ձեռք բերած Ձեր հմտությունների և գործնական գիտելիքների վրա

Ծրագրի համառոտ նկարագրությունը

Նախքան HSBC-ում պրակտիկան սկսելը` Դուք կմասնակցեք HSBC Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի կողմից կազմակերպված նախապատրաստական դասընթացին և կողմնորոշիչ հանդիպմանը: Դա Ձեզ համար գերազանց հնարավորություն է ընդհանուր պատկերացում կազմելու HSBC Խմբի և HSBC Հայաստանի, և մասնավորապես դրանց արժեքային համակարգի, բիզնես սկզբունքների, վարվեցողության կանոնների և հիմնական քաղաքականության վերաբերյալ:

Որպեսզի պրակտիկան լինի արժեքավոր և փոխադարձաբար արդյունավետ, Դուք աշխատանքի վրա հիմնված ուսուցման հնարավորություն կստանաք:
Դուք ձեռք կբերեք փորձ մեր գործունեության կարևոր ոլորտներում և կընդլայնեք Ձեր գիտելիքները ֆինանսական ծառայությունների մատուցման բնագավառում:
Մենք նաև կտրամադրենք մեր կարծիքը Ձեր կատարողականության վերաբերյալ, որպեսզի ավելի կատարելագործեք Ձեր հմտություններն ու որակավորումը:

Ինչպես դիմել

Մենք պարբերաբար հայտարարություններ ենք հրապարակում տվյալ պահին բանկում առկա պրակտիկայի թափուր հնարավորությունների մասին:
Մեր հայտարարությունները սովորաբար հրապարակվում են ինչպես մեր կայքում, այնպես էլ աշխատանքի որոնման կայքերում, օրինակ`
www.jobfinder.am  և www.careercenter.am  : Մենք հայտարարություններ ենք ուղարկում նաև մեզ հետ գործակցող կրթական հաստատությունների աշխատանքի կենտրոններին, այդ թվում` Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն (ATC), «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ (UFAR), Հայաստանի ամերիկյան համալսարան (AUA), Երևանի պետական համալսարան (YSU), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ASUE), Այ Էյ Բի կենտրոն (IAB):

Պետք է լրացնեք մեր պրակտիկայի դիմում-հարցաթերթիկը (XLS 167KB)և ուղարկեք այն vacancy.armenia@hsbc.com հասցեով:

Դիմելիս Ձեր էլ. նամակի վերնագրի մասում խնդրում ենք նշել պրակտիկայի պաշտոնի անվանումը:

Ընտրության չափանիշները

Բոլոր հետաքրքրված դիմորդները պետք է բավարարեն հետևյալ նախնական չափանիշները.

  • Ծրագրին պետք է մասնակցեք լրիվ դրույքի հիմունքներով, այն է` 09:00-18:00` մեկժամյա ընդմիջումով: Այնուամենայնիվ, HSBC-ն կցուցաբերի որոշակի ճկունություն այն ուսանող պրակտիկանտների նկատմամբ, որոնք դեռևս հաճախում են դասերի
  • Եթե անցնեք ընտրության առաջին փուլը` հիմնված Ձեր դիմումի վրա, ապա կհրավիրվեք հանձնելու ստանդարտ թեստերը:
    Պետք է հաջողությամբ հանձնեք մեր թվային տրամաբանական թեստը, որպեսզի անցնեք հաջորդ փուլ:
    Թեստերի օրինակները մատչելի են www.shl.com  կայքում
  • Վերջին փուլը իրենից ներկայացնում է դեմառդեմ հարցազրույց(ներ) Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի և աշխատանքի ընդունման բաժնի համապատասխան ներկայացուցչի (ներկայացուցիչների) հետ

Դրույթներ և պայմաններ

  • HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ն յուրաքանչյուր հաջողված թեկնածուի հետ կկնքի պրակտիկայի պայմանագիր երեք ամիս ժամանակահատվածով, որը ենթակա է երկարաձգման մինչև վեց ամիս` կախված պրակտիկանտի աշխատանքի արդյունավետությունից: Եթե չի առաջարկվում աշխատանքային պայմանագիր, չի թույլատրվում պայմանագրի լրացուցիչ երկարաձգում
  • Բանկում անցկացրած Ձեր պրակտիկայի յուրաքանչյուր ամսվա համար կվճարվեք ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով
  • Երեքից վեց ամիս տևողությամբ պրակտիկայի ընթացքում Դուք կտեղավորվեք մեր բաժիններից որևէ մեկում, կդառնաք տվյալ թիմի անդամ և ձեռք կբերեք գործնական փորձառություն մեր աշխատանքի առանցքային ուղղությունների վերաբերյալ:
    Տվյալ ոլորտի նշանակված կառավարիչը հոգ կտանի Ձեր ամենօրյա ուսուցման և գործնական աշխատանքի համար
  • Ծրագիրն ավարտելուց հետո Դուք կարող եք ստանալ աշխատանքի առաջարկություն, որի համար հաշվի կառնվի պրակտիկայի ընթացքում Ձեր ցուցաբերած արդյունքները և թափուր աշխատատեղի պահանջները:

Ծանուցում. այս էջի հայերեն և անգլերեն տարբերակների միջև հակասությունների դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:

Թարմացվել է` 30/06/2016 14:47