Մենք պարբերաբար հայտարարություններ ենք հրապարակում տվյալ պահին բանկում առկա թափուր Թափուր աշխատատեղերի հնարավորությունների մասին: Մեր հայտարարությունները սովորաբար հրապարակվում են աշխատանքի որոնման կայքերում, օրինակ` www.staff.am/am/company/hsbc-bank-armenia-cjsc: Մենք հայտարարություններ ենք ուղարկում նաև մեզ հետ գործակցող կրթական հաստատությունների աշխատանքի կենտրոններին, այդ թվում` Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն (ATC), «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ (UFAR), Հայաստանի ամերիկյան համալսարան (AUA), Երևանի պետական համալսարան (YSU), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ASUE), Այ Էյ Բի կենտրոն (IAB), Զինվորի տուն վերականգնողական կենտրոն (ZTRC): Եթե հետաքրքրված եք, ուղարկեք ձեր CV- ն և Cover Letter- ը հայտարարության մեջ նշված համապատասխան հղմանը:
Աշխատակիցներն օգտվում են մի շարք առավելություններից, ինչպես օրինակ` կրիտիկական հիվանդությունների, կյանքի և բժշկական ապահովագրություն, հատուկ բանկային ծառայություններ աշխատակազմի համար, մրցունակ աշխատավարձեր և հրապուրիչ պարգևավճարներ, մասնագիտական աճ և ճկուն աշխատանքային գրաֆիկի հնարավորություններ:
կրիտիկական հիվանդությունների, կյանքի և բժշկական ապահովագրություն տրամադրվում է բոլոր մշտական և ժամանակավոր աշխատակիցներին:
Հոգեկան, ֆիզիկական, ֆինանսական բարեկեցությունը և գիտակցության բարձր մակարդակը բարեկեցության այն չորս հիմնական ոլորտներն են, որոնց վրա մենք կենտրոնանում ենք:
HSBC-ն առաջարկում է մրցունակ աշխատավարձեր, հրապուրիչ պարգևավճարներ և աշխատանքի կատարման վրա հիմնված խրախուսական վճարներ:
Ճկուն աշխատանքային գրաֆիկը յուրահատուկ առավելություն է, որ HSBC-ն տրամադրում է իր բոլոր աշխատակիցներին` նպատակ ունենալով աշխատանքի և կենսակերպի միջև առողջ ու արդյունավետ հավասարակշռություն ստեղծել և բանկը նախընտրելի գործատու դարձնել:
Մենք տրամադրում ենք վերապատրաստման և կատարելագործման այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են HSBC-ի առաջնորդության հմտություններ ծրագիրը, Տաղանդների կառավարման գլոբալ ռազմավարությունը, մասնագիտական վերապատրաստման, մենթորինգի և Անհատական զարգացման ծրագրերը: Մենք հնարավորություն ենք ընձեռում մեր աշխատակիցներին զարգանալու և դառնալու իրենց ոլորտի հմուտ մասնագետներ` մեր հաճախորդների բազմապիսի պահանջները հնարավոր ամենաբարձր չափանիշներով կատարելու համար:
Մենք որոնում ենք շնորհաշատ, նպատակասլաց և եռանդուն անձանց, ովքեր.
Մենք ողջունում ենք ցանկացած մասնագիտություն և կրթություն ունեցող դիմորդներին. սակայն աշխատանքային այնպիսի բազմազան միջավայրում, ինչպիսին մերն է, մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև հայերենի, անգլերենի ու ռուսերենի վարժ իմացությունը շատ կարևոր են:
Հաշվի առեք, որ Ձեր դիմումը մեր առաջին շփումն է Ձեզ հետ:
Ճիշտ կազմված դիմում ներկայացնելն ավելի կարևոր է, քան այն առաջինը
ներկայացնելը: Ուստի, հետևեք հետևյալ քայլերին` համոզվելու համար, որ այն հնարավորինս ճիշտ է:
Ուսումնասիրեք այն պաշտոնը, որի համար դիմում եք: Ուշադիր ծանոթացեք պաշտոնի նկարագրին, աշխատանքային պարտավորություններին և պահանջվող հմտություններին` աշխատանքը բարձր մակարդակով կատարելու համար:
Վերանայեք Ձեր հմտություններն ու փորձը` ըստ տվյալ պաշտոնի նկարագրի, որպեսզի ճշգրիտ պատկերացում կազմեք Ձեր ուժերի և զարգանալու հնարավոր ոլորտների մասին:
Անկեղծորեն մտածեք, թե արդյոք տվյալ պաշտոնը հարմար է Ձեզ` համոզվելու, որ այն համապատասխանում է Ձեր հմտություններին, հետաքրքրություններին և անձնական նպատակներին մոտակա և երկարատև ժամանակահատվածներում:
Փորձեք խուսափել պարզապես որևէ պաշտոնի դիմելուց` միայն Ձեր ներկա աշխատանքը փոխելու նպատակով: Թե՛ Դուք, և թե՛ աշխատակազմն ընտրող կառավարիչը պետք է համոզված լինեք, որ առկա է իրական շահագրգռվածություն և համապատասխանություն աշխատանքի պահանջներին:
Եթե հետաքրքրված եք թափուր աշխատատեղով, ապա պետք է ուղարկեք ձեր CV- ն համապատասխան հղումով:
Ձեր դիմումը ստանալուց հետո այն կդիտարկվի` համաձայն մեր պահանջների և չափանիշների:
Եթե Ձեզ չպատասխանենք մինչև ստանալու ծանուցման մեջ նշված օրը, ուրեմն Ձեր դիմումը հաջողություն չի ունեցել:
Մեր ընդունելության թեստերը նպատակ ունեն գնահատելու Ձեր ունակությունները, ինչպես օրինակ` տրամաբանական մտածողությունը, մանրամասների նկատմամբ ուշադրությունը, աշխատանքի արագությունը, անգլերեն լեզվի իմացությունը` տեքստի հատվածների գնահատման միջոցով, աղյուսակներ և գրաֆիկներ օգտագործելու կարողությունը, թվերի հետ աշխատելու փորձառությունը, ժամանակի կառավարումը և այլն, ինչպես նաև ուսումնասիրելու Ձեր անհատական արժեհամակարգի համապատասխանությունը Էյչ-Էս-Բի-Սի արժեքների հետ: Որոշ մասնագիտական աշխատանքների համար հարկ կլինի հանձնել նաև հատուկ մասնագիտական թեստեր, որոնց նպատակն է ստուգել Ձեր գիտելիքները կոնկրետ մասնագիտական բնագավառում:
Եթե բարեհաջող հանձնեք ընդունելության թեստերը, մենք Ձեզ կհրավիրենք հարցազրույց(ներ)ի: Մեր հարցազրույց(ներ)ը սովորաբար անց են կացվում դեմառդեմ անձնակազմի կառավարման դեպարտամենտի ներկայացուցչի և աշխատանքի ընդունող կառավարչի (կառավարիչների) կողմից: Եթե դիմորդը հաջողություն չունենա հարցազրույցի փուլում, ապա այդ մասին տեղեկացնող էլ. նամակ կստանա:
Հաջողություն ունեցած թեկնածուները կստանան զանգ կամ էլ. նամակ HSBC-ի Մարդկային ռեսուրսների բաժնի կողմից` աշխատանքի պաշտոնական առաջարկով:
HSBC-ն առաջարկում է պրակտիկայի այնպիսի ծրագրեր, որոնք կհամապատասխանեն Ձեր կարիերայի պահանջներին և, որոնց կարող եք դիմել Ձեր համալսարանական կրթության որոշակի փուլի ընթացքում: Մենք գիտակցում ենք, որ աշխատանքային փորձ ունենալը մեծապես կընդլայնի Ձեր հետագա աշխատանքային հեռանկարները: Այդ պատճառով, մեր պրակտիկայի ծրագիրը նախատեսված է Ձեզ հնարավորինս շատ ներգրավելու մեր առօրյա աշխատանքներին և նախագծերին` ոչ միայն ուսուցողական, այլև ամենօրյա առաջադրանքների և տարբեր հանձնարարությունների միջոցով, որոնց շնորհիվ կըմբռնեք մեր բիզնեսի էությունը, կծանոթանաք մեր գործառնություններին և հաճախորդներին:
HSBC-ի Պրակտիկայի ծրագրի նպատակն է.
Նախքան HSBC-ում պրակտիկան սկսելը` Դուք կմասնակցեք HSBC Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի կողմից կազմակերպված նախապատրաստական դասընթացին և կողմնորոշիչ հանդիպմանը: Դա Ձեզ համար գերազանց հնարավորություն է ընդհանուր պատկերացում կազմելու HSBC Խմբի և HSBC Հայաստանի, և մասնավորապես դրանց արժեքային համակարգի, բիզնես սկզբունքների, վարվեցողության կանոնների և հիմնական քաղաքականության վերաբերյալ:
Որպեսզի պրակտիկան լինի արժեքավոր և փոխադարձաբար արդյունավետ, Դուք աշխատանքի վրա հիմնված ուսուցման հնարավորություն կստանաք:
Դուք ձեռք կբերեք փորձ մեր գործունեության կարևոր ոլորտներում և կընդլայնեք Ձեր գիտելիքները ֆինանսական ծառայությունների մատուցման բնագավառում:
Մենք նաև կտրամադրենք մեր կարծիքը Ձեր կատարողականության վերաբերյալ, որպեսզի ավելի կատարելագործեք Ձեր հմտություններն ու որակավորումը:
Բոլոր հետաքրքրված դիմորդները պետք է բավարարեն հետևյալ նախնական չափանիշները.
Ծանուցում. այս էջի հայերեն և անգլերեն տարբերակների միջև հակասությունների դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացվել է` 20/04/2023 10:06